«Ուրիշ ճանապարհ չեմ տեսնում». Ռուբեն Վարդանյանն այսուհետ ՀՀ քաղաքացի է


Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն եւ այսուհետ հանդես է գալու որպես հասարակական գործիչ Այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է այսօր տարածված տեսաուղերձում, որը ձայնագրվել է Փարփի գյուղում գտնվող իր տան այգում:
Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշումը կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո:
«Ես որոշել եմ, որ տեր եմ Հայաստանին եւ հայկական աշխարհին», — ասել է նա:
Կվերածնվենք և կվերականգնենք ամեն ինչ. Ռուբեն Վարդանյան«Գիտակցում եմ, որ դառնալով հասարակական գործիչ, մեծ բեռ եւ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա, բայց ուրիշ ճանապարհ չեմ տեսնում: Մենք միասին պետք է կառուցենք ապագա հայկականը», — շեշտել է Ռուբեն Վարդանյանը:
Մեդիամաքսը նշում է, որ նախկինում Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու մասին հարցերին, մշտապես ասում էր, որ Հայաստանի քաղաքացի չէ:

2021 թվականի ապրիլի վերջին Ռուբեն Վարդանյանը եւ նրա գործընկերները հիմնել են «Ապագա հայկականը» նախաձեռնությունը:

(Visited 37 times, 1 visits today)