Պա հո՜, հաբռգել, բայց ա՞յդ աստիճանի, Հիմա ձեր այդ մունդառ երեսին շպրտե՞մ ՍԱ․․․ Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՎԵՐՋԻՆ ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հՐԱՅՐ թՈՎՄԱՍՅԱՆԻ ԲՈՒԴԿԱՅՈՒՄ Էս ի՜նչ աճպարարություն սկսեցիք անել դուք՝ սահմանադրական դատարանը քո բուդկան դարձրած հրո և մյուս ՍԴ-ականներ: Նախ շտապեցիք արտահերթ նշանակել ամբաստանյալ ռոբիկ քոչարյանի գործի քննությունը վերսկսելու օրը (հուլիսի 7): Վա՞խ ունեիք, թե Ազգային ժողովում ընթացող օրենսդրական նախագծի քննարկման արդյունքում ձեր հարցերը կլուծվեն, հետևաբար դուք չեք հասցնի քոչարյանին կալանքից ազատելու ձեր երազանքը կատարել:

Չստացվեց: Նոր երկրի արդարադատությունը վերջապես թափ է առել ու արշավում է: Հետո դու՝ նախկիններին ծախված աճպարար հրո, վճարովի արձակուրդդ ձևակերպեցիր՝ քո տեղը կարգելով տեղակալիդ՝ ալվինա գյուլումյանին: Քեզ թվաց, հրո, որ արձակուրդում լինելով շարունակում ես Սահմանադրական դատարանի նախագահ մնալ: Եվ այդ պատկերացումներով էլ հրահանգեցիր ՍԴ-ից մի ախմախ հայտարարություն տարածել, ըստ որի դուք՝ ՍԴ-ի ձեր աթոռներին սոսնձված այդ 4 անդամներդ, հրաժարվում եք ենթարկվել Ազգային ժողովի ընդունած օրենքին:
Լսեցի”ք, երկրի ներքին տականքներ, դե ...

Պա հո՜, հաբռգել, սակայն ա՞յդ աստիճանի: Հիմա ձեր այդ մունդառ երեսին շպրտե՞մ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որով ձեզ՝ ՍԴ-ն սեփականաշնորհածներիդ, պատիժ է նախատեսում ութից տասնհինգ տարի ժամկետով: Դուք սա չգիտե՞ք, որ լոպպազավարի էլ հայտարարում եք, թե՝ արդարադատության նախարարը և ԱԺ-ն սահմանադրությունից բան չեն հասկանում: Չէ, դուք եք հասկանում, դուք, որ տարիներով բռ նաբարել եք երկրի Մայր օրենքը

Չեք ցանկանում հաշտվել, էլի, որ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը լեգիտի՛մ Ազգային ժողով է, ժողովրդի՛ Պառլամենտն է ու այն արդարացիորեն պատռում է ձեր դիմակները: Չեք ցանկանում ընդունել, քանի որ դուք սովոր էիք հաշտվել կեղծիքներով ընտրված նախագահների, կեղծիքներով ընտրված պառլամենտի հետ: Եվ մեր այսօրվա ժողովրդավար Պառլամենտի ընդունած սահմանադրական փոփոխությունները ձեր կողմից, այսպես ասած, չճանաչելը պարզապես հանցագործություն է, իրավական հետևանքներով հղի:

Ձեր փայփայած նախկին նախագահ, հիմա ամբաստանյալ ռոբիկը հետ վերցրեց Սահամադրականի դատարանի ուղարկած իր դիմումը, որը, ի դեպ, հետ տալու իրավունքը դուք չունեիք: Դիմումը հետ վերցնողն իրեն բնորոշ մանիպուլյացիայով հայտարարեց, թե (պինդ բռնվեք, ժողովուրդ ջան) իբր չի ցանկանում խանգարել պառլամենտարիզմի զարգացման գործընթացին: Սո՛ւտ, հազար անգամ սո՛ւտ… Նա հետ վերցրեց, քանի որ վերացան այն հույսերը, թե դավադիր հրոն կհասցնի իր անօրեն որոշումը կայացնել հոգուտ մեղադրյալ ռոբիկի ազատման: Սա ժողովրդի՛ հաղթանակն է, սա Նոր Պառլամենտի՛ հաղթանակն է:

Իսկ դուք՝ հրոյի գլխավորությամբ ՍԴ-ի 4 խամաճիկներ, շարունակեք վայրահաչել, թե, իբր, խախտվում են ձեր իրավունքները: Այդ դո՛ւք էիք տարիներ շարունակ ընտրակեղծիքների դեմ բողոքող արդարների իրավունքները խախտում՝ նրանց վիճարկած գործերում «չտեսնելով փաստեր, որոնք կարող են ազդել ընտրությունների օրինականության վրա»: Դուք այդպես ձևակերպում և ընտրակեղծիքներով ընտրված նախագահի աթոռը զավթածներին լեգիտիմացնում էիք: Դուք այն ժամանակ իսկապե՞ս չգիտեիք, որ կեղծիք է ձեր արածը: Գիտեի՜ք, այն էլ ինչպե՜ս գիտեիք, բայց… ստրուկի ձեր հոգեբանությունն այլ բան չէր կարող ձեզ հուշել: Դուք ձեր այդ կեղծիքներով սրբապսակներ էիք հյուսում ընտրակեղծիքներով նախագահ դարձած հանց ագործ ռոբիկի ու նույնքան հանց ագործ սեռժիկի դատարկ գլուխների վրա: Սա՛ էր ձեզ տրված, սա՛ էր կամակատարի ձեր անելիքը, խղճուկնե՛ր:

Եվ այժմ խաղալիքը կորցրած երեխայի լաց եք գցել, թե ձեզ անօրեն են հեռացնում ձեր պաշտոններից: Ամո՛թ ունեցեք: Թեպետ դուք ո՞նց կարող եք ունենալ այդ ամոթի զգացումը, եթե այն ձեր բնույթին խորթ է: Եւ դու՝ գյուլումյան ալվինա, որ հապշտապ իր արձակուրդը ձևակերպած հրոյին փոխարինող ես կարգվել եւ քեզ այս պահին սահմանադրական դատարանի նախագահ ես ձևացնում, ահռելի աշխատավարձ ես ստացել մինչև այժմ, թոշակդ էլ, որ այդ ահռելի աշխատավարձիդ յոթանասունհինգ տոկոսն է լինելու (ես ի՞նչ ասեմ այս պետությանը, որ այդքան գումարով դատավորներիդ թոշակի է ուղարկում), կարծում եմ լիովին կբավարարի քո բարեկեցիկ կյանքն ապահովելուն: Հանգիստ հեռացիր, գյուլումյան ալվինա, այդ գումարի տերը մնալով, թե չէ, մեկ էլ տեսար, պատասխան կունենաս տալու էն հազարից ավել թոշակառուների արդարացի բողոքներին, թե այդ ո՞նց է, որ իրենց ընդհանուր թոշակը քո մի ամսվա ստացածի չափ էլ չկա:

Մի բան էլ, տիկին գյուլումյան, քեզ ի՞նչն է խանգարում, որ լացկանությունդ թողնես ու, այսպես ասած, «քո խախտված իրավունքները» «վերականգնելու» համար անցնես մեր երկրի եռաստիճան դատական համակարգով, հետո գաս քո նախկին սահմանադրական դատարան, հետո էլ գնաս Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Չնայած, եթե խելքդ տեղը մնա, հարկատուներիս հաշվին շարունակիր սնվել 75 տոկոս քո թոշակով ու սուսիկ-փուսիկ քաշվիր քո անկյունը: Քանի որ, գյուլումյան ալվինա, ա՛յս պարագայում ո՛չ թե քո իրավունքներն են խախտվել, այլ արդարությունն իր ճանապարհին քեզ շպրտում է ճանապարհաեզր՝ քո իսկական տեղը:
Ես շարունակելու եմ իմ ...

Այսինքն, քո լեզվով ասեմ՝ դու բորդյուրի՛ վրա ես արդեն: Եվ քո պաշտոնավարման տարիների հետ կապված քո «փաստարկները» ընդամենը արագ պայթող փուչիկներ են: Քո «հաշվարկը» սուտ է ու միայն քո օգտին է. դու հաշվում ես ոչ թե 1996 թվից, այլ, երբ վերադարձար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից եւ գրավեցիր քո նախկին տեղը: Քա՛ր կճաքացնի քո սուտի փաստարկը, ո՞վ է հիշելու, որ ՄԻԵԴ գնացել էիր՝ պահպանելով վերադարձի հնարավորությունդ, որն էլ նշանակում է, որ Հայաստանի ՍԴ-ում շարունակվում էր պահպանվել քո ստաժը: Հիմա հասկացա՞ր…

Եվ վերջում: Այժմ արդեն ժամանակն է, որ Ազգային ժողովը, Կառավարությունն ու Նախագահը արագ ընտրեն նոր դատավորներ, համալրեն սահմանադրական դատարանի կազմը, և մենք, մեր ժողովուրդը, վերջապես ազատվի հրոյի այդ որջից: Այ սա՛ է պառլամենտարիզմի, Նոր Երկրի Նոր իշխանության հաղթանակը: Որքան էլ ծախու լրատվամիջոցները փորձում էին եւ փորձում են ժողովրդին թունավորել իրենց ստահոտ լուրերով, որքան էլ փորձեն Հեղափոխությամբ իր իրավունքները վերագտած ժողովրդին խորթացնել իշխանություններից, չստացվեց ու չի՛ ստացվի: Ժողովրդի և իշխանության փոխադարձ համակրանքը, փոխադարձ վստահությունը ահա բերեց բարեփոխումների ևս մեկ հանգրվանի՝ Սահմանադրական դատարանի որջը վերջնականապես ջնջվեց ու աղբանոց նետվեց:

Բարեփոխումները շարունակվում են, և սա՛ է այօրվա հրամայականը: Հ.Գ. ՍԴ-ի ձեր աթռներին կպած պնդերեսներ, սա է՝լ ձեր ճաշին պղպեղ. «Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի քսանվեցին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են Սահմանադրական դատարանի դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի ու Ալվինա Գյուլումյանի լիազորությունները… դադարել է նաեւ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Եւ քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ մինչեւ ՍԴ նոր նախագահի ընտրությունները»: Մեկընդմիշտ հիշեք, ՍԴ-ի շուրջ արհեստական լարվածություն ստեղծած ազգադավ ուժեր, մեկընդմիշտ հիշեք, որ դուք ի վիճակի չեք ժողովրդի ընտրած իշխանության ծրագրերը խառնել: Այս էլ այսպես: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 66 times, 1 visits today)