Պարզվում է՝ նեմեցն էլ է Ռուսաստանի քաղաքացի այն էլ 2003 թ -ից, և 10 տարի եղել է դեպուտատ

Պարզվում է՝ նեմեցն էլ է Ռուսաստանի քաղաքացի։

Ոնց հասկանում եմ՝ Հայաստանի բոլոր հանցագործները Ռուսաստանի քաղաքացիներ են. մեր «դարավոր բարեկամը» գործուղել է Հայաստան, որ թալանի կեսն իրեն տան։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականի հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դիմակավորված ոստիկանները բերման են ...

«Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- նշեց Աբրահամյանը։

Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական հայտնեց, որ ՌԴ գլխավոր դատախազությունից դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չեն կարող ասել՝ արդյո՞ք Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար։

(Visited 77 times, 1 visits today)