Պատերազմի երրորդ օրը, ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը, բայց Փաշինյանը… Ինչ է պատմել Օնիկ Գասպարյանը

Ռուսաստանաբնակ մեդիմանեջեր Արամ Գաբրիելյանովը նոր բացահայտում է արել՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել օգտագործել Իսկանդերը՝ Ադրբեջանի ստրատեգիական նպատակների ուղղությամբ։

«Քանի որ խոսք գնաց Իսկանդերների վերբերյալ, ապա կպատմեմ,- գրել է նա տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ մոտ 1 ամիս առաջ Մոսկվայում շատ ծանր եւ երկար զրույց է ունեցել Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։ «Ամեն ինչ չեմ կարող պատմել, սակայն որովհետև Նիկոլը բարձրացրեց այդ բացառիկ զինատեսակի թեման, բառացի կմեջբերեմ Օնիկ Գասպարյանի ասածը։ Մնացածը ինքներդ որոշեք»,- նշել է նա։

Ըստ Գաբրիելյանովի՝ Օնիկ Գասպարյանն իրեն ասել է. «Պատերազմի 3-րդ օրը, ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը 2 ստրատեգիական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և մեկ այլ օբյեկտի վրա։ Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք։ Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին:

Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։ Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել Իսկանդերը արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես այն կիրառեցի։ Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր։ Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին և նահանջել»:

(Visited 127 times, 1 visits today)