Պատերազմը շարունակվում է մեկ հիմնական պատճառով. Նիկոլ Փաշինյանը, ով Ադրբեջանին խոստումներ է տվել, շարունակում է ղեկավարել Հայաստանը

Պատերազմը շարունակվում է մեկ հիմնական պատճառով. Նիկոլ Փաշինյանը, ով ընտրություններից առաջ Ադրբեջանին տվել է մի շարք դավաճանական խոստումներ և այդ պայմանավորվածությանը վկա է եղել Ռուսաստանը, շարունակում է ղեկավարել Հայաստանը:Հունիսի 20-ին նա ամեն գնով վերարտադրվեց և հիմա եկել է իր իշխանության համար վճարելու ժամանակը: Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ռուսաստանի նախագահի խոսքերը ժողովրդի վստահության և ցավոտ լուծումների մասին:
Վիժվածքը հիմա փորձում է ժամանակ ձգել, որ հասցնի թռնել Արևմուտքի գիրկը և ջրել Ալիևին Պուտինի ներկայությամբ տված խոստումները: Սրիկան չի էլ հաշվարկում, թե ինչ առավել կործանարար հետևանքների կբերի իր աշխարհաքաղաքական պոռնիկի վերածվելու քաղաքականությունը:
Գեղցի ու դավաճան շուստռիությամբ կապիտուլյանտը կրկին թուրքերին է վաճառում հայկական շահերը:
Ես մեկ լուծում եմ տեսնում, որպես շանս, որպես հնարավորություն՝ նվազեցնելու նոր կորուստները և պետություն փրկելու: Հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը քիչ իրատեսական է, բայց գրեմ, ընգծելով, որ սա իմ անձնական կարծիքն է:
Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ:
Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով ընդդիմության հետ, այլ թեկնածու է առաջարկում Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակելու համար:
Այդ թեկնածուն չպետք է լինի ՔՊ-ից, այլ մաքսիմալ չեզոք և հեղինակավոր (անուններ կարելի է քննարկել):
Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն, որի աշխատանքի շնորհիվ փորձում ենք չեզարկել կապիտուլյանտի տված խոստումները, փորձում ենք վերականգնել ազգային համերաշխությունը, նոր էջից սկսում ենք Մեկ տարուց Ազգային Մոբիլիզացիայի կառավարությունը նախաձեռնում է նոր ընտրություններ:
.Գ. Մեր պետականության ճգնաժամը համակարգային է, հետևաբար լուծումները նույնպես պետք է լինեն համակարգային:

(Visited 134 times, 1 visits today)