Պատահակա՞ն էր ինֆորմացիոն շանտաժը նախագահի ընտանքի հանդեպ.Նվեր Մնացականյան

Նվեր Մնացականյանը երեկ անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի որդու մասին շրջանաառվող ֆեյքնյուզին: Մասնավորապես, նա եթերում ասել է.«Անցած շաբաթվա աղմուկը մեծ հաշվով անօրեն հարստության շուրջ էր, ուստի պետության նավակը ճոճում են և կճոճեն նրանք, ովքեր պատրաստ չեն հալալը հարամից բաժանելուն։ Պարզ է, չէ, առանց դրա չի լինի, եթե չեք ուզում ապրել սադրանքի թատրոնում։ Եվ կարևոր չէ, սադրիչը ազգային ժողովի ներսում է, թե՝ դրսում։

Կարծում եք պատահակա՞ն էր ինֆորմացիոն շանտաժը նախագահի ընտանիքի հանդեպ, երբ նա ստորագրեց ապօրինի գույքի բռնագանձման օրենքը և ի պատասխան ստացավ որդուն ստորաբար հարվածող ֆեյքնյուզը։ Էլի պարզ չէ, թե ինչի է ունակ հարամի տերը՝ այսօր ինֆորմացիոն տեռորի տեսքով, վաղը թիկունքից կրակելու նենգությամբ։ Եվ առհասարակ, կարծում եք այդ օրենքը միայն պետության գրպանը մտած պաշտոնյաների մասին է։ Այդպես մտածելն արդեն սադրանք է։ Եթե կուզեք, անօրեն հարստացածներին պատժող օրենքը ավելի շատ վաղը պետության գրպանը մտնողի պատվին է, նոր թալանչիներ չգոյացնելու համար առանց այն էլ բդեշխներով գերբեռնված երկրի ուսերին։ Բա էլ ինչպես եք ուզում ատկատի նախարարից պարզ պաշտոնյա ստանալ, կաշառված դատավորից էլ՝ անկաշառ, եթե նրան չեք հագցնում պետության ու նրա քաղաքացու գրպանը չմտնելու զսպաշապիկը»:
Տեսանյութը դիտեք ստորև:

(Visited 93 times, 1 visits today)