Ուշադրություն,լուծարային հանձնաժողովը հրապարակվել է թե ինչպես պետք է մարել մնացած գումարը

ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․

2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։ Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։

Հունիսի 30-ից հետո, վերոնշյալ հնարավորությունը այլևս ուժի մեջ չի լինի։ Նշված ժամանակահատվածում պարտավորությունները չեն դիտարկվի ժամկետանց և չեն կուտակվի տույժեր։

Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը հաշվեգրած տույժերի և տուգանքների զիջումները կիրականացվեն նախորդ հրապարակումներին համապատասխան։

Խնդրում ենք առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով մասնաճյուղեր այցելելիս սրահում գտնվել միայն բժշկական պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով, ինչպես նաև պահպանել 1.5-2մ սոցիալական հեռավորությունը:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով

(Visited 48 times, 1 visits today)