Որքա՞ն երեխա կա վարակված Covid–19-ով Հայաստանում


Հայաստանի Հանրապետությունում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մինչև հունիսի 2-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1013 երեխայի մոտ, որից 479-ը` 1-8 տարեկան։ Կավասակի համախտանիշ է հաստատվել մեկ երեխայի մոտ:

Խորհրդավոր հիվանդություն երեխաների ...
Կորոնավիրուսի բռնկումը «արթնացրել է» նաև Կավասակիի համախտանիշը։ Ըստ «The Lancet» բժշկական ամսագրի՝ եթե համավարակից առաջ եվրոպական երկրներում համախտանիշը հայտնաբերվում էր յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ, ապա հիմա այդ թիվը 20 անգամ աճել է, և հիվանդությունը «որսում է» յուրաքանչյուր հազարերորդ փոքրիկին։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

(Visited 55 times, 1 visits today)