Որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, ում իրենք դեմ են քվեարկել.Ալեն Սիմոնյան

Այսօր Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ.

«Նրանք չեն հասկանում, որ դահլիճից դուրս գալը մի այիբ է, վերադառնալը՝ երկու այիբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստերը եւ հայտարարությամբ լքեցին դահլիճը:

Այսինքն եթե դահլիճից դուրս ես գալիս կամ պետք է չվերադսռնաս, կամ դրան պետք է հետեւի մի կտրուկ քայլ: Իսկ եթե հենց այնպես վերադառնում ես, դա իր իմաստը կորցնում է:
Դիմում են ՍԴ, ելույթների ժամանակ սադրում են: Երեկ տեսաք, որ մեր գործընկերներից մեկը տեղից ժպտաց, տիկին Զոհրաբյանն այնպես բղավեց, այդ պատգամավորն ասաց՝ ես բան չեմ ասել: Այո, փորձելու են սադրել, մեզ հունից հանել, բայց դրան էլ ենք պատրաստ: Փորձելու են բոլոր հարցերով դիմել ՍԴ, բոլոր ատյաններին, դա իրենք չեն թաքցնում, թող դիմեն, մենք միայն ուրախ ենք:

Վստահ չեմ, որ ԲՀԿ-ի դիմումը կքննի ՍԴ այս կազմը. Որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, ում իրենք դեմ են քվեարկել, բայց վստահ չեմ, որ ՍԴ-ի հարցին մենք մինչև այդ լուծում տված չենք լինի»: Մանրամասները դիտեք տեսանյութում.

(Visited 69 times, 1 visits today)