Ո՞վ էր Մինսկում անցկացվող շքերթի VIP հարթակում կանգնած սեքսուալ աղջիկը և որտեղի՞ց նրան այդքան մեդալներ


Բելառուսական  կայքի  փոխանցմամբ ՝ նա ստացել է մայորի կոչում դեռևս 2017 թվականին: Մանկուց նրան հեշտությամբ էր տրվում լեզուներ սովորելը , և նա պատրաստվում էր ընդունվել լեզվաբանական ֆակուլտետ: Բայց ռազմական ֆակուլտետի քննությունները սկսեցին  ավելի շուտ: 99 դիմորդի համար ընդամենը երեք անվճար տեղ կար: Կատյան հաջողությամբ հանձնեց քննությունները և ընդունվեց անվճար հիմունքներով:

Այնուհետև նա սկսեց  մարզվել  և շատ արագ նիհարեց ՝ կորցնելով 16 կգ: Նա ցանկանում էր, որ «համազգեստը  շատ գեղեցիկ տեսք ունենա նրա հագին»: Ռազմական ֆակուլտետը Կատյան ավարտեց գերազանցությամբ: Ավարտելուց հետը ՝ նա արդեն երեք լեզվի էր տիրապետում, լավ էր նկարում և փայլուն ֆիզիկական վիճակում էր:

Նման փայլուն տվյալներով աղջկան վերցրեցին աշխատանքի  Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում տեղեկատվական-վերլուծական աշխատանքների համար: Իսկ 2015-ին նա տեղափոխվեց զենքի վերահսկման բաժին և սկսեց գործուղումների մեկնել արտասահման:
Այս ուղևորությունների ժամանակ Կատյան ոչ միայն հանդես էր գալիս որպես բաժնի ղեկավարության թարգմանիչ, այլև կատարում էր ներկայացուցչական գործառույթներ, ուստի Նյու Յորքի աշխատակազմի ղեկավարի հետ գործուղման ընթացքում ամերիկյան ԶԼՄ-ները ուշադրություն էին հրավիրում աղջկան և նրան անվանում էին «Բելառուսի Զինված ուժերի դեմք»:

(Visited 112 times, 1 visits today)