Ոճը, շուխուռը փաշինյանական է, կռուտիտ-մուտիտ. Հրանտ Բագրատյան Ծառուկյանին բերման ենթարկելու մասին

Այս իշխանությունը, որը 100 տոկոսով պարտություն է կրել կորոնավիրուսից, օրեցօր դառնում է ավելի ռեшկցիոն։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով հունիսի 14-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան խուզшրկությանը եւ նրա հшրցաքննությանը։

«Կարդացել եմ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող գործերով ԱԱԾ հայտարարությունը, որից ոչ մի լուրջ բան չի բխում։ Ինչքան ես եմ հասկանում, պետությունը գտնում է, որ 30 միլիարդից ավելի ներդրում  պետք է աներ, չի արել, դրա համար առավելագույնը կարող էին լիցենզիայից զրկել։ Խորհուրդ կտայի ԱԱԾ-ին քերшկանորեն ճիշտ շարադրել հայտարարությունները, որ բան հասկանաս։ Ասվում է ընտրшկեղծիքներ եւ այլն։ Չեմ ուզում խորանալ, այն ինչ ներկայացված է, ընդամենը լիցենզիայից զրկելու հարց էր։ Հապճեպ էր արված այդ ամենը։ Կարծում եմ՝ այն ինչ արեցին երեկ, կապված էր նրա քшղաքական գործունեության հետ եւ կապված էր հրшժшականի պահանջի հետ»։

Կանգնած ենք գլոբալ կատաստրոֆայի ...

Տնտեսագիտության դոկտորի խոսքով՝ 30 միլիորդի վնաս տալու մասին հայտարարությունը նույնն է, թե ինչ-որ մեկը նախապես բաժանվի կնոջից, գիտակցելով, որ 3 տարի հետո այդ կինն իրեն դավաճանելու է։

«Դուք չե՞ք նկատում, որ այս իշխանությունը, որը լիակատար պարտություն է կրել կորոնավիրուսից, օրեցօր դառնում է ավելի ռեակցիոն։ Վախենամ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս շրջանը մենք կավարտենք шրտшկարգ դրության մեջ։ Կամ, որ ասում էին՝ այսքան ներդրում պետք է անեիք, չեք արել, երկու տարի է՝ իշխանության եք, ինչու արդարադատության նախարարությունը չէր զրկում լիցենզիայից։ ԱԱԾ երեկվա հայտարարությունը ասում է՝ «2010-ին գրանցված քլաբը, գիտակցելով, որ 2013-ին ընդունված օրենքի թույլ կետերը․․․»։ Այդ ինչպես էր 3 տարի առաջ գիտակցելու։ Գրելուց նայեք՝ ինչ եք գրում։ Հիմա 2,5-3 միլիոն մարդ է ապրում այս երկրում, բոլորն էլ անգրագետ ե՞ն։ Ոնց որ ինչ-որ մեկը նախապես բաժանվի կնոջից, գիտակցելով, որ 3 տարի հետո այդ կինն իրեն դավաճանելու է։ Սա՛ է պատկերը»։

Շանգրի Լա» խաղատունը ...

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ երեկ երկու հազար մարդ հաստատ վшրшկվեց կորոնավիրուսով։

«Ինչու եք բերմшն ենթարկում, սովորական քննություն չեք անում, չեք մտնում դատարան։ Ոճը, շուխուռը փաշինյանական է, կռուտիտ-մուտիտ», ասել է նախկին վարչապետը։

(Visited 189 times, 1 visits today)