Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Արզնի ձորում, «Գետափ» հանգստյան գոտու լողավազանից դուրս է բերվել ու ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, հիվանդանոց հեղափոխելու ճանապարհին, 33-ամյա կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

հուիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշնկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը:   Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով մահացել է, Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:   Ոստիկաններն  ու քննիչները պարզել են նաև, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ՝ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:   «Գետափ» հանգստյան գոտու մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էն տեսանք, որ էդ կնոջը լողավազանից հանում են: Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի շտապօգնության հերթապահ խումբը՝          բժիշկ Վախթանգ Կափյանի գլխավորությամբ, շատ օպերատիվ ու արագ են հասել էստեղ: Ու միանգամից բժիշկները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Հետո արդեն իմացանք, որ մահացել է:   Սա այն դեպքերից է, որ ականատես ենք եղել, թե բժիշկներն ինչքան շուտ հասան: Նրանց ձեռքից ինչ եկել է, արել են, ցավոք, կնոջ վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր»:   Դեպքի վայր է ժամանել Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ:   Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ավագ փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը:   Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն:   Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 68 times, 1 visits today)