Ո՞վ է գալու Նիկոլ Փաշինյանի փոխարեն, ում ժողովուրդը վստահում է.Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս իրավիճակից փորձում են օգտվել մարդիկ, որոնք ոչ այնքան հայրենասեր են, որքան սեփական ամբիցիաներն ու շահն ունեն.

«Ամենատխուրն այն է, որ նրանցից ոմանք ուղղակիորեն ուղղորդվում են դրսից՝ մասնավորապես Ռուսաստանից, ոմանք էլ ինքնադրսևորվում են, որ Ռուսաստանից իրենց վրա ուշադրություն դարձնեն։ Բանը հասել է նրան, որ քաղաքական գործիչներից մեկն ասում է, որ եթե ինքը Ալիևի տեղը լիներ.. իրեն պատկերացնում է Ալիևի փոխարեն, մյուսը Նախիջևանի սահմանից կադրեր է ցույց տալիս, մյուսն էլ ասում է՝ եկեք միավորվենք, գործընթաց սկսենք իշխանությունների դեմ։ Ուզում եմ ասել՝ լավ, տղե՛րք, դուք որ այդ բաներն ասում եք, չե՞ք մտածում, որ հակառակորդին եք ոգևորում, այդ ո՞ւմ եք ոգևորում՝ Ալիևի՞ն, Ալիևի զինվորների՞ն»։

Արամ Սարգսյանը նշում է. «Նույնիսկ եթե  Ազգային Ժողովում  25-30 մարդ փորձեն անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, մի կոչ է անում, ժողովուրդ փողոց դուրս եկեք, ինձ ուզում են հանել, ու միլիոնով փողոց են դուրս գալու»:

«Ո՞վ է գալու Նիկոլ Փաշինյանի փոխարեն, ում ժողովուրդը վստահում է, կա՞ էդպիսի մարդ, որը գալու է Նիկոլ Փաշինյանի փոխարեն ու ժողովուրդը իր ետևից գալու է, ասելու է, այ եկավ, ինքը էս կորոնավարակի դեմն առնելու է, որովհետև տանը դեղ ունի», -նշել է Արամ Սարգսյանը:

(Visited 49 times, 1 visits today)