«Նույնիսկ մտածում էի չեղարկել խնջույքը». Նարե Գրիգորյանի 29-ամյակի լուսանկարներն ու ամուսնու չմասնակցելու պատճառը

Նարե Գրիգորյանը օրերս դարձել է 29 տարեկան: Երգչուհին բազմիցս նշել է, որ ծննդյան օրը չի սիրում, սակայն առանց անակնկալների այն չի անցնում:

«Կեսգիշերից սկսում են շնորհավորանքները, նամակներն ու զանգերը: Գիշերն իմ ընկերները, հարազատ մարդիկ եկան փուչիկներով, տորթով շնորհավորելու: Շատ անտրամադիր էի, նույնիսկ մտածում էի չեղարկել խնջույքը»,-պատմել է հոբելյարը եւ ավելացրել.«Այս անգամ առավել եւս չէի ցանկանում նշել, քանի որ տարին հեշտ չէր մեր ազգի համար: Ծանր ժամանակներ են բոլորիս համար եւ ինչ-որ առիթով հավաքվելը դժվար է: Բայց մենք պետք է գիտակցենք, որ պետք է ուժեղ լինենք, չհուսահատվենք, պետք է շարունակենք ապրել, արարել: Այս տողերն ասացի նաեւ խնջույքի ժամանակ եւ առաջարկեցի խմել տղաների կենացը, որոնք սահմանում են:

Նրանց շնորհիվ մենք շարունակում ենք ապրել: Փառք ու պատիվ սահմանում կանգնած զինվորներին եւ փառք ու պատիվ այն հրեշտակներին, որոնք երկնքում են. եկեք շարունակենք ապրել հանուն նրանց: Մենք ուղղակի պարտավոր ենք ապրել, մեջքներս ուղղել, սթափվել եւ շարժվել առաջ»:

Երգչուհու տարեդարձին ներկա են եղել հարազատներն ու գործընկերները.«Նաեւ ամուսնուս բարեկամները, որոնք ժամանել էին Միացյալ Նահանգներից: Ցավոք, ամուսինս այս օրերին այնտեղ է աշխատանքային այցով:

Չափազանց հպարտ եմ, որ իմ տարեդարձին ներկա էին ապրիլյան, հուլիսյան եւ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, իմ ամուսնու քեռին՝ գնդապետ Ալեքսան Մինասյանը, որը Մոնթե Մելքոնյանի վարժարանի հիմնադիրն է, նաեւ պատերազմներին մասնակցած նրա 3 տղաները»:  Նարեն բազմաթիվ նվերներից առանձնացրել է իր համար ամենաթանկը՝ տղայի նվիրած մեկ հատ վարդը: Ասում է՝ ամեն ինչ անում է, որ վարդը երկար կյանք ունենա:  «Տորթի մոմերը փչելիս իրեն հարգող յուրաքանչյուր հայ այս պահին միայն մեկ երազանք ունի՝ մեր երկիրը խաղաղ լինի եւ չտեսնի այն, ինչ անցած տարի ապրեցինք: Իմ սերունդն արդեն տեսել է 3 պատերազմ, սա շատ ցավալի է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ մենք ծնկի ենք բերելու մեր թշնամուն, դա մեր գենի մեջ է, այլ տարբերակ չկա: Մենք պետք է հաղթենք, պետք է ունենանք ամուր, ուժեղ երկիր եւ բանակ: Մենք պետք է ախուվախով չգնանք Արցախ, որովհետեւ Արցախը, Հայաստանը մեր տունն են, մենք չենք կարող իրարից տարանջատել: Ամեն բան դեռ առջեւում է. ես լավատես եմ»:

(Visited 244 times, 1 visits today)