Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով.տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը եւ ընտանիքի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել եւ այն դրական է:

«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որեւէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել եւ թեստը դրական դուրս եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, եւ փաստորեն ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք: Այսինք  վարակված ենք կորոնավիրուսով: Որեւէ ախտանշան չունենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանքի ներկայանալուց առաջ ինչպես կարգն է ջերմաչափվել եմ, ջերմություն չեմ ունեցել:

Ինչ վերաբերում է իմ վարակվելուն, ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից: Ես կռահում եմ, թե որտեղ եւ ինչպես եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ եւ համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված, մանավանդ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում: Ես մի օր արձանագրեցի, որ բաժակն առանց ձեռնոցի դրեցին: Իհարկե, տեղում նկատողություն արեցի եւ առաջարկեցի փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ լ է այդպես եղել: Այդ մատուցողի մոտ նույնպես հաստատվել է դրական»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից. «Ունեմ բոլոր պայմաններն այստեղ՝  կապի միջոցները, մնացած բոլոր պայմանները եւ ինչքան որ հնարավոր կլինի կաշխատեմ, նույնիսկ սպասվածից ավելի շատ, բայց իհաևրկե, մեկուսացվածության պայմաններում: Կոչ եմ անում բոլորիդ անպայման պահեք հակահամաճարակային կանոնները»,-ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով.տեսանյութ

Մեր թեստը, ցավոք, դրական է։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 31 мая 2020 г.

(Visited 48 times, 1 visits today)