Նախկինում շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են. Անդրանիկ Քոչարյան

Նախկինում շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են: Ինչպես տեղեկացնում է այս  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Այդ ժամանակ շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում (զորանոցներ – խմբ): Բնականաբար, ամեն ընտանիքի զավակ իր ճաշակն ունի և պետք է բազմազանություն լինի նաև սննդակարգի մեջ: Դուք ծնող եք և շատ լավ գիտեք, որ ամեն երեխա ունի իր կապրիզը: Զինվորը, որը, իհարկե, արդեն երեխա չէ, բայց սննդակարգի հետ կապված խնդիրներ էր ունենում ծառայության ընթացքում: Իհարկե, այդ խնդիրները այսօր բացակայում են, որովհետև բանակում բազմազանություն կա սննդակարգի մեջ»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք ներկայումս ծնողները ծանրոցներ ուղարկում են ծառայող երեխաներին.

«Ծանրոցներ որպես այդպիսին հիմա չկան: Ներքնաշորերի հետ կապված խնդիր կա ՞: Այո:  Հանձնաժողովներում այդ հարցերը քննարկվե լ ե՞ն: Այո»,- եզրափակեց Քոչարյանը:

(Visited 51 times, 1 visits today)