Մի պապիկ մտավ վարսավիրանոց, հարցրեց՝ զինվորների մազերը հիվանդանոցում կտրելու համար ինչքա՞ն գումար կվերցնես: Ասացի՝ ոչ մի փող: Զարմացավ ու ասաց… Լիբանանահայ Գրիգոր Չիրիշյան

Լիբանանահայ Գրիգոր Չիրիշյանը համարյա 2 տարի է՝ ինչ տեղափոխվել է ՀՀ: Մասնագիտությամբ վարսահարդար Գրիգորը հստակ որոշել է՝ հիմնական ապրելու եւ արարելու է հայրենիքում: «2019 -ին որոշեցի գալ ՀՀ եւ այստեղ իմ արհեստով զբաղվել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց նա: Լիբանանահայ երիտասարդը աշխատում է Երեւանի վարսավիրանոցներից մեկում: Նրա

գալուց միայ ամիսներ անց մեր երկրում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, ապա նաեւ պատ երազմը: Գրիգորն ասում է՝ դժ վար օրեր էին ՀՀ-ի համար, որի ժամանակ ինքն էլ էր փորձում իր թեկուզ չնչին օգնությունը ցուցաբերել պատ երազմի հետեւանքով տու ժած անձնանց ու առհասարակ իր հայրենակիցներին: «Պատ երազմի ելքից հետո երեւի մեկ ամիս էր անցել, մի պապիկ մտավ վարսավիրանոց, հարցրեց՝ զինվորների մազերը

հիվանդանոցում կտրելու համար որքա՞ն գումար կվերցնես: Ասացի՝ ոչ մի փող: Զարմացավ և ասաց՝ դե արի հենց հիմա էլ գնանք: Մեծ սիրով համաձայնեցի, հավաքեցի անհարժեշտ իրերս և գնացինք»,- պատմեց վարսահարդարը: Այդ օրը խնդրանքով իրեն դիմած պապիկի հետ Գիրգորը գնացել է ԲԿ-ից մեկը, կտրել է զինվորներից մեկի մազերը, որին բժիշկները պատրաստվում էին վի րահատել: Գրիգորը ավելի ուշ է իմացել, որ երիտասարդը պիտի վի րահատվեր: Խոստովանում է

կրկնակի թեթեւություն ու ուրախություն է զգացել, երբ իմացել է, որ անհարժեշտ ժամին է տեղում եղել: «Պարզվում է պապին ինձանից առաջ այդ օրն այլ վարսավիրների էլ էր դիմել, բնականաբար՝ չեմ ուզում ասել, ովքեր են կամ ինչ: Նրանք ասել են՝ թող մի քանի զինվոր հավաքվեն, կգնանք

անմիջապես բոլորի մազերը կսարքենք, չենք կարող ամեն մեկի համար գործը թողնել և գնալ»,-պատմեց Գրիգորը: Վի րավոր զինծա ռայողների մազերը կտրելու համար նա հետագայում էլ այցելել է հիվանդանոց: Ասում է՝ եղել են օրեր, երբ 2 զինվոր է մազերը կտրելու կարիք ունեցել, պատահել է՝ ութ եւ ավելի: Այդպես

մոտավորապես մեկ ամիս կամ մի քիչ ավելի երկար ժամանակ նա պարբերաբար իրեն դիմած պապիկի հետ գնացել է ԲԿ: Երիտասարդը ասում է՝ չնայած մեծ սիրով ու երախտագիտության զգացումով է յուրաքանչյուր անգամ գնացել հիվանդանոց տղաներին իր փոքրիկ աջակցութությունը ցուցաբերելու, սակայն առաջին մի

քանի օրերեը շատ ծա նր են եղել նրա համար: «Այն ինչ տեսա այդ օրերին, երբեք չեմ մոռանա: Ամեն ինչ ե՛ւ շատ տխրեցնող էր, ե՛ւ հավատ և լավատես լինելու ուժ էր տալիս: Մի տղա կար, կորցրել էր ե՛ւ ձեռքերը, ե՛ւ ոտքերը, եղբայրն էր օգնում, որ նրան թեքեմ աջ կամ ձախ: Տղան տխուր էր, սակայն ասում էր՝ փառք եմ տալիս Աստծուն, որ գոնե ողջ եմ, ապրում եմ, զգում եմ»,-պատմեց Գրիգոր Չիրիշյանը: Երիտասարդը ասում է՝ այնպես չէ որ գնում էր հիվանդանոց արագ գործը ավարտում ու վերադառնում. «Շփվում էի տղաների հետ, իրենց հարազատենրի հետ էի խոսում»: Գրիգորը այստեղ միայնակ է ապրում: Վարձակալած բնակարանում, ասում է՝ կարողանում է այնքան վաստակել, որ իր հոգսերը հոգա:

(Visited 102 times, 1 visits today)