Մեհրիբան Ալիևան պատասխանել է Աննա Հակոբյանին

Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով Աննա Հակոբյանին. «Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործն արդար է, և Աստված մեզ հետ է։

Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, նույնիսկ ավելի միասնական: Ես իմ խոր ցավն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանցի ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները: Արագ վերականգում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին ու մեր ժողովրդին»:
The First Lady of Azerbaijan

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն քայլ անելու կոչով  էր հանդես եկել:

(Visited 123 times, 1 visits today)