«Հիշի, դու առաջին սերունդն ես, որ լրիվ ազատ, անկախ, առանձին երկրում դպրոց ես գնում… Մենք՝ մեր սերունդը, երկաար երազել էինք, որ… ». Լյուսի Քոչարյանի հիշողությունները

«Հիշի, դու առաջին սերունդն ես, որ լրիվ ազատ, անկախ, առանձին երկրում դպրոց ես գնում։

Դու առաջին անկախ աշակերտն ես լինելու էս երկրում։ Մենք՝ մեր սերունդը, երկաար երազել էինք, որ Սովետը վերшնш, nչնչшնш, шզшտվենք, հիմա դա հազիվ եղել ա։ Հիմա դու չես հասկանա՝ ինչ ա դա նշանակում, բայց հետո կամաց-կամաց կհասկանաս։ Կարևորը՝ սա հիշելով մեծանաս։ Դա ազդելու ա քո ամեն ինչի վրա»։

«Հիշի, ես քեզ սիրում եմ ոչ թե որ դու խելացի ես, սիրուն ես կամ ինձ լսում ես, չես լսում, ջղայնացնում ես, թե չէ։ Այլ ես քեզ սիրում եմ ուղղակի որովհետև կաս, ծնվել ես, իմ աղջիկն ես։ Ես քեզ կսիրեմ ցանկացած վիճակում, բոլոր դեպքերում ու անկախ ամեն ինչից։ Եթե նույնիսկ դեմքիդ կիuլшտш թшփվի ու ուրիշների համար դու ամենագ եշը դառնաս, եթե դու ինձ լք ես ու մինչև կյանքիդ վերջ չխոսես հետս։ Եթե դու ինձ չլք ես, բայց վшտ, կn պիտ ու шնշնnրhшկшլ վերաբերվես, եթե դու ինձ ծեեր ժամանակ դեն գցես ու բանի տեղ չդնես… ինչ վшտ ու լավ բան ուզում ա լինի իմ ու քո հետ, ես մեկա մինչև իմ վերջին օրը քեզ սիրելու եմ»։ «Հիշի, ազատությունն ու ազատամտությունն ամենամեծ արժեքներն են աշխարհում։ Մանավանդ քո ներսի ու մտքերի ազատությունը։ Չկա էդ ազատությունը՝ չի լինի ոչ մի բան։ Իսկ եթե կա ազատություն, ուրեմն բոլոր լավ բաները հնարավոր են, կլինեն»։

«Ու հիշի, որ կամայական պահի եթե քեզ պետք լինի իմ կյանքը, ես առանց մի վայրկյան մտածելու իմ կյանքը կտամ քո համար։ Այ սենց՝ պարզ ասում ես՝ պապ, պետք ա կյանքդ ինձ, ու ես տալիս եմ կյանքս քեզ»։

Հայրս հետաքրքիր, սպեցիֆիկ, տեղ-տեղ էքսցենտրիկ տիպ ա։ 61տ. ա արդեն։ Բայց էս ամենն ասում էր, երբ դեռ բավականին փոքր էի՝ 6-7տ., երբ դեռահաս ու ավագ դեռահաս։ Ու էսպիսի մտքերն այդ տարիքի համար ֆանտաստիկ տպավորիչ էին ինձ համար։

Ես երկա՜ր մտածում էի դրանց շուրջ։ Սենց բաներ ոչ մի տեղ ոչ լսում էի շուրջս, ոչ էլ տեսնում։ 90-ականներին։

Որոշ ասածների չէի հավատում։ Որոշներն ընդհանրապես չէի հասկանում, հետո դանդաղ սկսում հասկանալ։ Բայց մի բանում միանգամայն ճիշտ էր. ասածներն ազդում էին իմ ամեն ինչի վրա։ Մինչև հիմա էլ ազդում են։

Էս մտքերի մեծ մասը տարիքին հմպտսխն Սոֆիին եմ ասում։ Ծաղիկները պապայիս աճեցրածն են իր այգուց։)

(Visited 77 times, 1 visits today)