Հեղաշրջման վտանգ կա երկրում, Փաշինյանը չի գնում Ռուսաստան․ Արա Պապյան

Կորոնավիրուսի տարածման վտանգը բավականին մեծ է, բայց հաշվի առնելով, որ մեկ շաբաթ, տասը օր առաջ ևս փոքր չէր այդ վտանգը, կարծում եմ, որ կա քաղաքական պատճառ։

Բառացիորեն այսօր մի քննարկման ժամանակ մտահոգություն էի հայտնել, որ այս վիճակում թողնել երկիրն ու գնալ Մոսկվա, որտեղ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա իր այցը, սխալ է։ Իրենք պարզապես կարող էին և առնվազն մի քանի ժամով մեկուսացնել, նա հայտնվեր մի իրավիճակում, որ կապի միջոց չունենար, ինչը կլիներ հրահանգ Հայաստանում որոշակի գործողությունների։
Հեղաշրջման վտանգ կա երկրում ...

Կարծում եմ՝ ճիշտ է արել, որ չի գնում, քանի որ երկրում ստեղծված է հեղաշրջման վտանգ և այն իրավիճակը, որ, ցավոք, մեր երկրում ամեն ինչ մի անձից է կախված, և դա վարչապետն է, նրա ներկայությունը պետք է, որովհետև վարչապետի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

(Visited 50 times, 1 visits today)