Հավերժ փառք քեզ, հայրենիքի զինվոր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը Վանաձորից է

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակшռակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից այսօր՝ հուլիսի 27-ին, զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Միքայելյանն ունի ավագ եղբայր, որը նույնպես զինվորական է։

«Ճանաչում էի, շատ լավ ընտանիք են, երկու եղբայրն էլ շատ հայրենասեր տղերք են, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին»,- ասաց Արկադի Փելեշյանը:

(Visited 893 times, 1 visits today)