Հավատում եմ Նիկոլ Փաշինյանին, հույս ունեմ, որ որոշ դատավորներ ճաղերի հետեւում կհայտնվեն․ Սուրեն Շահվերդյան

Շատ լավ եմ արձագանքում եւ կարծում եմ, որ բոլորս պետք է միահամուռ կերպով աջակցենք մեր վարչապետին եւ օգնենք իսկապես նոր փոփոխություններ իրականացնել: Այն , ինչը տարիներ ի վեր գողացվել է վերադարձվի, եւ մեղավորները պատժվեն:

Սատարում եմ ներկայիս իշխանությանը եւ համարում եմ, որ շատ ճիշտ որոշումներ են կայացնում, եւ իսկապես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին: Նրա ցանկությունը երկիրը փոխելն է եւ անել ամեն հնարավոր բան է, որպեսզի Հայաստանը դուրս գա ճգնաժամից եւ փոխվի, դառնա այն Հայաստանը, որի մասին բոլորս մտածում ենք:
Հայցում եմ բոլորիդ ...

Ես ինքս էլ բոլորին կոչ եմ անում միախմբվել, մեկ մարդ դառնալ: Ես տեսնում եմ նաեւ, թե այսօր ինչ առավել սուր խնդիր ունենք արտաքին թշնամիների հետ, եւ եթե մենք մի բուռ չդառնանք, պատմությունն անընդհատ կրկնվելու է, եւ կրկին փորձելու են ենթարկեցնել եւ անկախությունը մեզանից խլել:
Սուրեն Շահվերդյանը նշանակվել է ...

Տարիներ շարունակ դատական համակարգում լուրջ խնդիրներ ունենք, եւ դա գաղտնիք չէ ․ բոլորն էլ գիտեն, որ դրամով որոշ մարդկանց հարցերը միանգամից լուծում են ստանում մեր դատավորների մոտ, եւ համարում եմ, որ մեր դատական համակարգը շատ վաղուց ռեֆորմների կարիք ունի։ Ի վերջո հույս ունեմ, որ որոշ դատավորներ իսկապես ճաղերի հետեւում կհայտնվեն, քանի որ տարիներ շարունակ կայացրել են որոշումներ, որոնք որ չպետք է կայացվեին՝ վստահաբար ելնելով իրենց բարեկեցությունից: Ես չեմ վախենում այդ բառն ասել, կարծում եմ, որ այդ ոլորտում 90 տոկոսը կաշառակերներ են եւ հարցեր են լուծվում որոշակի ճնշումներով կամ դրամով: Եթե ոլորտում լուրջ փոփոխություններ չլինեն ոչինչ չի ստացվելու , եւ արդարություն էլ չի լինելու, այսինքն նրանք, ովքեր գրպանում պարունակություն ունեն, իրենց հարցերը լուծելու են, այսպիսի արատավոր դատական ոլորտում:

(Visited 69 times, 1 visits today)