Հայ բժշկի սխրանքը գովեստի է արժանի

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Թամամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հանրությանը ներկայացնելով մի բժշկի, ով Գերմանիան թողնելով՝ վերադարձել է հայրենիք՝ բուժելու իր հայրենակիցներին:Ստորև ներկայացնում ենք գրառումը.

՛՛Ժողովուրդը պետք է ճանաչի իր իսկական հերոսներին!

Բժիշկ Արսեն Մանուկյան, ռեանիմատոլոգ, ապրում և բժիշկ է աշխատում Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում, ով լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին հետ է վերադարձել և ներկայումս բուժում է կորոնավիրուսով ծայրահեղ ծանր հիվանդներին:
Զանգ եկավ: Նայում եմ էկրանին՝ Արսենի համարն է:
— Էս դու հետ ես եկել? ,- ծիծաղում եմ ուրախությունից և հպարտությունից:
— Դե…,- իրեն բնորոշ համեստությունով չի պատասխանում:

Գիտեմ, որ այս գրածս կարդալուց էլի նեղվելու ես, Արս ջան, ասելու ես՝ ինչի ես շուխուռ անում… գիտեմ, որ չես սիրում նման հանրային բաներ, բայց պետք է! Ժողովուրդը պետք է ճանաչի իր հերոսներին!՛՛

(Visited 43 times, 1 visits today)