Համերգներ և ռեստորաններ այցելելիս՝ պատվաստում կամ ՊՇՌ թեստի առկայություն. նոր սահմանափակումներ են նախատեսվում. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է նոր սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս պահին կորոնավիրուսով հիվանդների համար ունենք մոտ հարյուր ազատ  մահճակալ»․ Անահիտ Ավանեսյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆՆախարարի խոսքով՝ դիտարկվում է համերգներ և ռեստորաններ այցելելիս պատվաստումների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու կամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքի ներկայացման տարբերակը:
Ըստ նրա՝ նախարարությունը ներկայումս աշխատում է այս ուղղությամբ,- «նախնական նախագիծը կլինի երկու շաբաթվա ընթացքում»:

Նախարարը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 10 -ի դրությամբ Հայաստանում իրականացվել է 514.241 պատվաստում, պատվաստանյութի առաջին դոզան ստացել է 344.029 քաղաքացի, երկրորդը `170.212:

Anahit Avanesyan appointed Minister of Healthcare of Armenia | ARMENPRESS  Armenian News AgencyԲացի դա, նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ ՊՇՌ թեստի ներկայացման 14-օրյա պահանջը կարող է կրճատվել:

(Visited 29 times, 1 visits today)