Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը


Մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։ Ցավակցութուն ենք հայտնում պատգամավորի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Քիչ առաջ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջուգ գրառել է.՛՛Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։
Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար։՛՛

(Visited 47 times, 1 visits today)