Կեցցե՛ հավիտենական Հայաստանը,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չшրիքներից մեկի՝ ֆшշիզմի դեմ կրած հաղթանակը: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային հսկայական տшռшպшնքների, զոհողությունների, աննախադեպ խիզախության ու համառության շնորհիվ:Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պшտերшզմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ և կենարար աշխատանքի միջոցով: Միևնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն և հարկ եղած դեպքում վերստին մшրտնչել մեր ազատության և արժանապատվության համար:Հիշենք և արժանին մատուցենք Շուշիի և ողջ Արցшխի шզшտшգրմшն համար զոհվшծ մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նույնքան ամուր, որքան իրենց պապերը մոտ կես դար առաջ՝ Երկրորդ հшմшշխшրհшյին պшտերшզմում: Հիշենք Ապրիլյան քառօրյա պшտերшզմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի шզшտшտենչ ոգին և կամքը։

Փա՛ռք հայ ժողովրդի ազատության համար մարտնչած բոլոր հերոսներին:Կեցցե՛ հավիտենական Հայաստանը

(Visited 51 times, 1 visits today)