Կարմիր խաչը Բաքվում գտնվող կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա ունի, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանցի դիպուկահարի կողմից արցախցու սպանության միջադեպի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից, քննություն է սկսվել դեպքի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ զերծ մնալով գնահատողական ձեւակերպումներից։

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի ժամկետներին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ հայ ռազմագերիները պետք է արդեն վերադարձած լինեին, սակայն Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները՝ տարբեր շինծու արդարացումներ բերելով.

Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյա«Այսօր երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, Ադրբեջանի հետ հարաբերությունների և խաղաղություն հաստատելու մասին, մենք նկատի ունենք,որ այդ ճանապարհներով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,-ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում նույնիսկ կոնկրետ անձանց հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել.

Հայաստանի խորհրդարանի շենք թույլ կտան մուտք գործել միայն պատվաստված քաղաքացիներին - BlogNews.am«Ես անձամբ խնդրել եմ միջամտել, քանի որ Կամիր խաչը կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը: Այսօր ես նաև հանդիպում ունեմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որտեղ այդ հարցը պետք է քննարկեմ», —

(Visited 85 times, 1 visits today)