Ծնվել է Նարեկ Բավեյանի երկրորդ որդին

Երգիչ Նարեկ Բավեյանի եւ բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանի ընտանիքը համալրվել է: Երեկ՝ մարտի 3-ին, լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ երեխան: Փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ:

«Անվան ընտրությունը մեր ավագ որդունն է՝ Մարկինը: Նա հստակ որոշել էր, որ եղբայրը հենց այդ անունն է կրելու, մենք էլ համաձայնեցինք: Թե ինչով է պայմանավորված, չգիտենք: Այդ անունով անգամ ընկեր չունի»  Թվում էր, թե նույն ապրումները կունենա, ինչ առաջնեկի ժամանակ, բայց իրականում բոլորովին նոր զգացողություններ, յուրովի ու նորովի կապվածություն է զգում:

Զույգի առաջնեկը՝ Մարկը, հունիսին կդառնա 5 տարեկան:Առողջություն ու անհոգ մանկություն ենք մաղթում փոքրիկ Ռոբերտին եւ բոլոր մանուկներին:

(Visited 30 times, 1 visits today)