Իր սեւացած, փչացած ատամներով, անթրաշ դեմքով եւ անասելի անդուր ձայնով բոլորիս պահում է էժանագին հիպնոսի տակ. Մարգարիտ Եսայանը ժողովրդին չի կարողանում փրկել Նեռից

Մարգարիտ Եսայանը գրում է. Դառնալով մեր օրերին, ուզում եմ ընդգծել, որ այսօր մեր երկրում տեղի է ունենում իրական պատմական դեպքերի աղավաղում եւ դրական կերպարները, մարդիկ, ովքեր դերակատար են եղել կարեւոր եւ մեծ գործերի, ովքեր եղել են ուժ եւ բռունցք պատմությամբ մեր ժամանակներին վերապահված թոհուբոհի մեջ, այսօր դառնում են թիրախ։

Համոզված ասում եմ՝ միտումնավոր, կանխավ որոշված սցենարով եւ կանխավ չափված-ձեւված ուղենիշով։ Մեր երկրի պատմության վերջին 30 տարին, այն ժամանակահատվածը, որը մեր անկախ գոյության, մեր ինքնուրույն գոյության սկիզբն է ու ընթացքը, այսօր աղավաղվում է միտումնավոր։
Մի սեւ ձեռք, մի Նեռ, իր երկաթյա շերեփով խառնում է մեր երկրի ընթացքը, մեր 30 տարիներին ձեռքբերումները, մեր երկրի եւ ժողովրդի հաղթանակները, ինչու՝ ոչ, պարտությունները, լավ գործերը, ինչու՝ ոչ, սխալները, ամեն, ամեն ինչ, որ կոչվում է պատմություն, այս ամենը խառնվում է մի մեծ կաթսայի մեջ եւ արդյունքում, ունենալու ենք այն ոչինչը, որին այդ ուժերը ձգտում են մեր երկիրը հասցնել։ Արդյունքում փորձելու են ստանալ մի միասեռ զանգված, մի անդեմ մասսա, որը չունի հիշողություն, որը չունի սեռ, չունի պատմություն եւ, որը հեռացած իր արմատներից, իր պատմությունից, իր ձեռքբերումներից եւ ինքն իրենից՝ ինքնահռչակվելու է որպես համաշխարահային ազգ, ինչը նույնն է, թե ոչինչ։ Քանզի, չունենալով ոչ հոգեւոր, ոչ մշակութային, ոչ սոցիալական, ոչ պատմական հիշողություն, դու դառնում ես ոչինչ։Այսօր, մեր միջից վամպիրի սառնասրտությամբ հանում եմ մեր արյունը, հանում են մեր միտքը, մեր հոգին եւ մի ամբողջ երկիր, պետություն, փորձում են դարձնել այն, ճանապարհային կարպետը, խալին, քեչան, որի վրայով արդեն մեկնարկային վիճակում սպասում են եւ անցնելու են հյուսիսից-հարավ, արեւելքից-արեւմուտք եւ որը շատ ավելի արագ է կառուցվում, քան կկառուցվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին։
Նեռը անցել է գործի, Անյուշկան արդեն վաղուց ձեթը թափել է եւ գիժը քարը գլորել է։ Քարն այդ անասելի արագությամբ սլանում է սարն ի վեր, այո, սարն ի վեր, քանզի մենք դեռ վերեում ենք, որպես պետություն եւ ժողովուրդ, բայց քարը գալիս է անասելի արագությամբ, քանզի կա հանձնարարական, կա հրահանգ՝ ոչնչացնել այն, ինչը խանգարում է մեծ ճանապարհին, ոչնչացնել այն, ինչը խոչընդոտում է համաշխարահային բիզնես շահին։

Բոզին բոզություն է հասնում, Նիկոլ ...

Իսկ մե՞նք, կհարցնեք դուք․․Իսկ մենք կանգնած են հիմարացած եւ մեծ բացված աչքերով նայում ենք այս ամենին եւ ոչինչ չենք տեսնում։ Մենք հիմար էյֆորիկ հոգեվիճակում ենք, մեզ դեռ թվում է աշխարհի կենտրոնն ենք, մեզնից է սկսվում եւ ավարտվում համաշխարհային սով-նար-կոմը, համաշխարհային գունավոր թավիշը։Մենք մնացել ենք թավիշի տակ։ Մենք դեռ հիմարացված եւ երջանիկ վայելում ենք թավշե երջանկությունը, փիսիկների պես լպստում ենք մեր դատարկ թաթիկները եւ նայում ենք նրան, ով իր սեւացած, փչացած ատամներով, անթրաշ դեմքով եւ անասելի անդուր ձայնով բոլորիս պահում է էժանագին հիպնոսի տակ, խենթացնելով 40-նն անց տիկնանց, վաթսունն անց տատիկներին, անտարիք եւ անսեռ տղամարդկանց, բոլոր ժամանակների իշխանական կերակրատաշտակների մոտ իրենց փորը լցնողներին, պատեհապաշտներին, աբիժնիկներին, նաեւ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ իրենց բակերում, պատերի տակ թքելուց եւ անլվա անկողին մտնելուց բացի ուրիշ ոչ մի օգտակար գործով չեն զբաղվել, ովքեր ամեն օր իրենց բաժին հասած ճաշիկն են կերել , հարեւանի հաշվին մի բաժակ օղիով եւ քշել են իրենց հին <Ջորին>, չկարողանալով երեխա դաստիարակել, որովհետեւ իրենց եւս ոչ ոք չի դաստիարակել, չկարողանալով ոչ մի արժեք ստեղծել, որովհետեւ ծույլն են ու անբան, բայց մտածում են ոչինչ չունեն, որովհետեւ իրենց թալանել են, այո, նրանց տարիներ շարունակ ներշնչել են, թե իրենց ունեցածը գողացել են, լափել են, իրենց թալանել են, եւ ոչ մեկը նրանց ականջին չի շշնջացել, որ այ տկլոր, ախր դու երբեք մի կարգին կրթություն չես ունեցել, դու մի կարգին արհեստ չես սովորել, դու քո ամբողջ կյանքի ընթացքում մի երկու երեխա ես ետ գցել, էն էլ ոչ թե խելքով ես արել, այլ՝ բնությունն է օգնել, եւ ոչ մի անգամ ինքդ քեզ հարց չես տվել՝ ի՞նչդ են լափել, ի՞նչդ են թալանել, երբ դու քո ապրած կյանքի ընթացքում ալարել ես անգամ սափրվել, լվացվել, եւ անգամ քո տաքսին, որն արդեն չունես, օգտագործել ես որպես ծխարան եւ աղբանոց, երբ մեկը շփոթվել նստել է, հետո ամբողջ կյանքում բուժվել է էդ հակասանիտարական վիճակիդ պատճառով։

Նիկոլը վախենում է». Մարգարիտ Եսայան ...

Եվ այսօր, այո, մենք մեր թեթեւ եւ անգետ ձեռքով, մեր էյֆորիկ ախմախությամբ եւ անգետ հայացքով մեր երկրի, մեր պատմության հերն ենք անիծում։ Դա անում ենք մենք ինքներս, որովհետեւ մի տեսակ շատ էինք համը հանել, շատ էինք անհամացել, մի տեսակ շատ էինք ուզում փոխել, փոխվել, մի տեսակ շատ էինք մեզ հզոր եւ ամենակարող զգում։Եվ գնացինք հրապարակներ, գնացինք փողոցներ փակելու, նորմալ աշխատող աղբարկղները քարշ տալով կոտրեցինք, գոռացինք-գոչեցինք, խենթացանք եւ դուխովացանք․․
Ու կատարվեց այն, ինչը որոշված էր ի վերուստ, սցենարից չեղավ ոչ մի շեղում, Նեռը արեց իր գործը, նրա վիրակապված, արյունոտ ձեռքը արեց իր գործը, վերցրեց մեր պետության պատմության ընթացքը եւ շեղեց դեպի կործանում։ Իսկ մենք հորթային հրճվանքով տրտինգ էինք տալիս, մենք անասնական ուրախություն էինք ապրում եւ բացել էինք մեր հոգին, մեր սիրտը, եւ մեզ ազգովի թվաց, եկել է Փրկիչը։ Ու ազգովի հիմարացանք, մինչդեռ՝ բաց աչքերով նայելով պիտի տեսնեինք, թե ինչ էր կատարվում իրականում, պարտավոր էինք տեսնել, որ մի ամբողջ պատմություն է գլխիվայր շրջվում, պիտի բռունցք դառնայինք եւ կանգնեցնեինք այդ գահավիժումը։ Մինչդեռ, մենք Բաղրամյանում շամպայն էինք խմում, ժամկետնանց տորթերով , պառկում էինք փողոցներում, իրար մեջք էինք քորում եռագույն մեր դրոշի ձողով, եւ հորթի տես տրտինգ էինք տալիս հու-հաների եւ դըմփ-դըմփների հնչյունների ներքո։
Ու եղավ խավարը, եւ այդ խավարի մեջ մարդիկ ավելի լավ տեսան, այն ինչը չէին տեսնում ամիսներ առաջ, մեկ տարի առաջ եւ, հիմա, երբ մոտենում եք եւ փրկություն եք աղերսում, երբ բողոքում եք, թ ե աշխատանքից հեռացվեցիք, կրճատվեցիք, թե աղբը շատացել է, ծաղիկները ջրողը չկա, թե անհույս վիճակում եք եւ այլն, ես ձեզ չեմ խղճում, ես չեմ մտնում ձեր դրության մեջ, ես ձեզ չեմ սիրում։ Երբ ես էի աղաղակում, զգուշացնում, հորդորում բաց աչքերով նայել եւ տեսնել Նեռին, վտանգը, հասկանալ, որ սա ուրիշ օպերայից է, որը մեզ բոլորիս դեպի ռեքվիեմ է տանում, դուք Մեսրոպ Մաշտոցի պողոտայում խոզի խորովածից յուղոտ ձեր մատներն էիք լիզում, երբ ասում էի, մի արեք, պարզապես մի գնացել եկեղեցու դեմ, դուք ձեր աստվածներն էիք գտնել, նոր փրկիչ եւ նրանց էիք հիմարաբար երկրպագում։Հիմա ես ձեզ չեմ խղճում,հիմա ես ասում եմ ձեզ՝ հանգիստ նստեք ձեր տեղը եւ վայելեք Նեռի խրախճանքը, նա վայելում է, իսկ դուք դիտեք, իսկ դուք նայեք, թե հիմա ով ում ինչն է լափում, թալանում եւ ոչնչացնում։
Ես հիմա չար եմ եւ անսիրտ, որովհետեւ այն օրերին, երբ դուք պիտի իմ կողքին լինեիք, որովհետեւ ես ձեր կողքին էի միշտ եւ ամեն քայլի, դուք գնացիք Նեռի ետեւից։ Հիմա ես ասում եմ ձեզ՝ դուք ինձ քիչ եք հետաքրքրում, կարեւորն այսօր ոչ ես եմ, ոչ դուք, այսօր ես ինքս էլ ինձ քիչ եմ հետաքրքրում, ես ինձ էլ չեմ սիրում եւ չեմ ուզում ինքս ինձ օգնության ձեռք մեկնել, որովհետեւ ես նույնպես թույլ եղա, որովհետեւ իմ մարմնով , իմ կյանքով չկանգնեցի ձեր եւ Նեռի մեջտեղում, չկարողացա փրկել ձեզ, հետեւաբար, ձեզ փրկելով՝ ինքս ինձ։

Փաշինյան. Օգտվելու ենք բոլոր ...

ՀԻմա իմ հոգսը, իմ միտքը, իմ անհանգստությունը, իմ ցավը մեր երկրի, մեր պետության ընթացքն է, մեր պատմության աղավաղումը, մեր բոլորի այս մի բուռ Արցախի, մի բուռ Հայաստանի այսօրն ու վաղը։
Եթե հիմա էլ մենք փորձենք ապրել նույն հիմար ժպիտով եւ սպասենք լավ օրերի, եթե հիմա էլ մենք ժամանակ տանք նորերին եւ ներողամիտ լինենք, մենք այլեւս մարդ կոչվելու իրավունք չունենք, մենք այն էն կովի պես մի բան կդառնանք, որի հորթին էսօր առավոտ են մորթել, իսկ ինքը որոճում է իր բաժին թավիշը։ Ունե՞նք հիշողություն, ունե՞նք պատիվ եւ պատասխանատվություն մեր պատմությունը փրկելու, մեր անցյալը, մեր հաղթանակները, մեր պարտությունները, ճիշտն ու սխալը, մեր հերոսներին եւ զինվորներին փրկելու, ուրեմն մենք տեղ կունենանք Նոյի տապանում։ Չե՞նք կարող, չե՞նք ուզում, դեռ հիմար ժպիտով քարացած վայելում ենք կեղծիքը, դեռ ուզո՞ւմ ենք, որ թքեն մեր երեսին, ուրեմն, այո, մենք այն հիմար կենդանին ենք, որին բնությունը դեռ անուն անգամ չի տվել, որը միայն իր փորն է լցնում եւ թքում ամեն լավի վրա․․․
Ողջ եղեք, մի թույլ տվեք, որ մորեխները ուտեն մարդկանց․․․․․Թույլ մի տվեք, որ մեր երկիրը դարձնեն անուղեղ եւ անհիշողություն մի տարածք, հյուսի-հարավ, արեւելք-արեւմուտք ոտքի տակի փալաս․․

(Visited 171 times, 1 visits today)