Ինչ գումարներ պետք է վճարել՝ համատիրության անդամ լինելու և չլինելու դեպքում

«Համատիրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ hամատիրությունը կարող է ստեղծվել մեկ կամ մի քանի բազմաբնակարան շենքերում: Բազմաբնակարան շենքերում համատիրությունը կարող է ստեղծվել յուրաքանչյուր շենքում առնվազն ընդհանուր բաժնային սեփականության մեջ 50 և ավելի տոկոս բաժին ունեցող շինությունների սեփականատերերի անդամությամբ:

«Համատիրության մասին» օրենքի 10-րդ հոդվածում նշվում է, որ համատիրության հիմնադրման մասին պայմանագրով սահմանվում են հիմնադիրների համատեղ գործունեության կարգը, համատիրությանն իրենց գույքը հանձնելու և դրա կառավարմանը մասնակցելու պայմանները: Այդ պայմանագրով սահմանվում են նաև հիմնադիրների կազմը, նրանց կողմից ներդրվող փայավճարների չափը,նրանց իրավունքները և պարտականությունները:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածն էլ սահմանում է, որ շինության սեփականատերերը պարտավոր են կատարել սահմանված պարտադիր վճարները:

Վերը նշված երկու նորմերից բխում է, որ անձը կարող է չանդամակցել համատիրությանը(ինչն իրավական հիմք է ստանում «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ (Համատիրության ստեղծումը) և 26-րդ հոդվածներով (Համատիրության անդամի անդամության դադարումը ), սակայն դա նրան չի ազատում պարտադիր վճարների մուծման պարտականությունից:

Նշենք, որ շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր և այլ վճարների վճարման կարգը սահմանվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 15-րդ հոդվածով։ Օրենքի համաձայն՝ սահմանված պարտադիր վճարները և այլ վճարները շինությունների սեփականատերերը կատարում են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով:

Նախատեսված բանկային հաշվի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն․

1. Շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:

2. Պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:

Պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3nրմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները:

4. Այս հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման համար վճարի չափը շինության սեփականատիրոջ համար սահմանվում է` ելնելով շենքի բաժնային սեփականության մեջ նրա բաժնի չափից:

Վճարման ենթակա գումարի չափի, ժամկետների և կարգի մասին շենքի կառավարման մարմինը նախօրոք ծանուցում է շինության սեփականատերերին։

5. Շինությունների սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք ունի դրա բռնագանձման համար դիմել դատարան` մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը, բացի այդ շենքի կառավարման մարմինն իրավունք ունի պարտադիր նորմերն իրականացնել այլ միջոցներից` չվճարողներից պահանջելով հատուցել դրա հետևանքով իրեն և շինության այլ սեփականատերերին պատճառված վնասները:

(Visited 41 times, 1 visits today)