Ինձ չեն կարող ոգևորել էն մտաոՌականների ու բեմի ստրուկների տեքստերը, որոնք լուռ են եղել 2004-ի ապրիլի 12-ի, 2008թ. մարտի մեկի, բոլոր կեղծված ընտրությունների և անիրավությունների ժամանակ. Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

՛՛Հա, քանի էսօր ջղայն եմ, էդ էլ ասեմ: Որևէ փուլում, ինձ չեն կարող ոգևորել էն մտաոՌականների ու բեմի ստրուկների տեքստերը, որոնք լուռ են եղել 2004-ի ապրիլի 12-ի, 2008թ. մարտի մեկի, բոլոր կեղծված ընտրությունների և անիրավությունների ժամանակ: Որոնք չոքած պարգևներ են ստացել Քոչարյանից, Սարգսյանից ու այլ պաշտոնյաներից: Որոնք, թեկուզ թամադա եղած ժամանակ, մեծարել են նախկին իշխանավորներին ու ստոր քածի կարգավիճակով՝ մարզասրահներում տաշած հետույքը պարզել են ոմանց առաջ: Ճիշտ հասկանանք միմյանց: Ես էդ մարդկանց չեմ մեղադրում: Իրենք իրենց հացը որոշել են վաստակել էդ ուղով: Լրիվ հասկանալի է: Ես ու ինձ նման 10000-ավոր այլ մարդիկ՝ գլուխ չթեքելու ու որևէ կերպ չհամակերպվելու ուղով: Մենք ձեռք ենք բերել ցանկացածին քննադատելու ու արժեքներից խոսելու իրավունքը: Նրանք՝ ոչ: Նրանք չեն կարող լինել հեղափոխական, ազնիվ, արդար, ընդվզող, անկեղծ: Նրանք օրվա հաց վաստակող են, որը նույնպես անկեղծ է, բայց ոչ օրվա խոսք թելադրող: Իրական մտավորականն ընդվզող է ցանկացած իշխանության օրոք, այլ ոչ՝ հերթապահ քֆուրչի՛՛:

(Visited 33 times, 1 visits today)