Ժողովրդի փողերով մուլտիմիլիոնատեր դարձած Միքայել Մինասյանը ասում է. «ժողովուրդը գտնվում է ծանր վիճակում»

Այն, որ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների ու ապօրինի հարստացման դեմ պայքարի ակտիվացմանը զուգահեռներ քաղաքական վիճակը լարվելու է ու իշխանությունների հասցեին հնչող զրպարտանքների հեղեղ է սկսվելու՝ իհարկե, կանխատեսելի էր։ Բայց որ ամեն ինչ այսքան զավեշտալի կլինի՝ դժվար էր ենթադրել։ Հանրությանը կարգին զվարճացրեց հատկապես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսաուղերձը։ Դրա բովանդակությանն անդրադառնալը բացարձակապես անիմաստ է, քանի դեռ հանրությանը որեւէ փաստ չի ներկայացվել, ու ամեն ինչ հիմնված է իշխանություններից «վառված» մարդու խոսքերի վրա, որն ինչ ասես՝ կարող է ասել։ Վաղն էլ Արթուր Վանեցյանը կարող է նույնպիսի մի տեսաուղերձով պատմել, օրինակ, թե բա գիտե՞ք, Միշիկը աչքիս լույսը չի, բայց ճիշտ է ասում, այդ սրճարանի հաշիվն էլ ես եմ փակել Նիկոլ Փաշինյանի տված 200 եվրոյով, որովհետեւ նա Ղարաբաղը ծախելու փողի կանխավճարը ստացելէր: Եվ ի՞նչ, որեւէ մեկը պիտի հավատա՞ այդ ցնդաբանություններին։Միքայել Մինասյանի տեսանյութի ...Ամենածիծաղելին, իհարկե, Միքայել Մինասյանի ելույթի այն հատվածն էր, որտեղ նա ասում է, թե չէր կարող իրեն թույլ տալ լավ ապրել, երբ ժողովուրդը գտնվում է ծանր վիճակում: Այնպիսի տպավորություն էր, թե մարդը հանուն սկզբունքների հրաժարվել է Հռոմի իր շքեղ առանձնատնից, վերադարձել հայրենիք, որ պայքարի հանուն իր կեղեքվող ժողովրդի, ու հայտնվել բшնտում, ուղերձի տեքստն էլ բшնտшխցի խոնավ հատակին նստած է գրել։ Իրականում նա նույն շքեղ կյանքով էլ ապրում է՝ Հռոմում կամ եվրոպական որեւէ այլ մայրաքաղաքում, ընդորում՝ անգամ պաշտոնական հայտարարագրերի համաձայն, դոլարային մուլտիմիլիոնատեր է։ Իսկ առաջվա ճոխություններն իրեն թույլ տալ չի կարող միայն այն պատճառով, որ անցնում է մի քանի քրեական գործերով, հետախուզման մեջ է ու ոչ կարող է տնից դուրս գալ, ոչ էլ, առավելեվս, Հայաստան վերադառնալ։ Բայց հեռվից հոխորտալ, իհարկե, կարող է։ Հասկանալի է՝ բացառապես հանուն տառապյալ ժողովրդի, որովհետեւ Հայաստանի ղեկավար լինելը խաչ է (սա էլ երեւի տասնամյա «խաչակիր» աներն է պատմել՝առանց բացատրելու, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ցանկանում նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո շարունակել կրել այդ խաչը, եւ ինչպե՞ս պատահեց, որ այդ խաչը կրելու տասը տարիների ընթացքում իր համարյա բոլոր ազգականները մուլտիմիլիոնատերեր դարձան):Միքայել Մինասյան VS Արթուր Վանեցյան ...Բայց դատելով ամեն ինչից՝ կատակերգական այս սերիալը դեռ նոր է սկսվում, ընդորում՝զավեշտալի պերսոնաժների պակաս չի զգացվելու։ Տեսեք՝ Արթուր Վանեցյանը հայտարարում է, թե հա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցող տրանսպորտային կազմակերպությունը վաղուց ունենք, կոմբինատի նոր փայատերն էլ զուտ պատահաբար է այն նույն հասցեով գրանցված, որտեղ մեր ընտանիքին պատկանող այդ ընկերությունն է, հետո՞ ինչ։ Մի ուրիշ գործարար հայտարարում է, թե չհասկացանք, էս ի՞նչ անհեթեթ մեղադրանքներ են ներկայացվում, հետո՞ ինչ, որ պապաս հարկայինի պետն էր, Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկն էլ նրան պարտքով մի քսանքանի միլիոն դոլար է տվելու ետ չի վերցրել, ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ բան։ Զարմանալի է, որ դեռ չի «ֆայմել» հայտարարել, թե Փաշինյանը հորից «սիմվոլիկ գումար» էր պահանջել, հայրը հրաժարվել է, որովհետեւ չէր կարող լավ ապրել, երբ իր ժողովուրդը ծանր վիճակում է, դրա համար էլ այսպիսի քրեականգործ է հարուցվել (Արթուր Վանեցյանը նաղդ հաստատող էր)։

 

(Visited 57 times, 1 visits today)