Թշնամու դիպուկահարից քաղաքացիական անձ է զոհվել

Քիչ առաջ Արցախից մեզ տեղեկացրին, որ Մարտակերտում թշնամու դիպուկահարի կրակոցներից քաղաքացիական անձ է զոհվել: Նա, մեր տեղեկությամբ, տրակտորիստ էր և դաշտում աշխատելիս է եղել, երբ կրակոցներ են լսվել: Ասացին` դիպուկահարն է իրեն թիրախավորել և սպանել: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ: Զոհվածը Արամ Տեփնանցն է` մոտ 55 տարեկան տղամարդ

(Visited 32 times, 1 visits today)