Ընտրություններից առաջ Հայաստան պիտի թռնեի։ Որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել։ Վարսավիրը Ադրբեջանցի էր…Իմացավ, որ հայ եմ։ Անակնկալի եկած լռում է, Մեկ էլ հանկարծ ասեց…Սևան Ղազարյան

Սևան Ղազարյանը գրում է. Կյանքիս ամենատարօրինակ պատմության մեջ ընկա օրերս։
Ընտրություններից առաջ ՀՀ պիտի թռնեի։ Որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել և տեղ ամրագրեցի։
Վարսավիրանոցին անունը Goodfellas է՝ կահավորված Սկորսեզեի հայտնի կրի մինալ դրամայի մոտիվներով։ Ուրեմն նախատեսված

ժամին ես գնում եմ։ Ծխեցրած վիսկու հոտով լցված կիսախավար սենյակի պատերին փակցված են Ռոբերտ դե Նիրոյի և հիսունականների նյույորքյան մաֆիոզների լուսանկարներ։ Հնաոճ հագուկապով ու դասական կեպիով կոլոտ վարսավիրը արտիստիկ շարժումներով և արևելյան շողոքորթ կիսաժպիտը դեմքին հրավիրեց նստել։ Ֆիլմի պատկերներից ներշնչված՝ հանդիսավորապես ընկ ղմվեցի

բազկաթոռի մեջ և մտովի տեղափոխվեցի Վիտո Ջենովեզեի թե Լաքի Լուչանոյի աշխարհ։
Իսկ կոլոտ վարսավիրը գանգսթերական ոճի գլխարկը ուղղեց ու փութաջանորեն գործի անցավ։
Մազերի ձևի ու ոճի մասին սովորական հարցեր էր տալիս ու քանզի ջար դված անգլերենով էր խոսում, հարցրեցի ի միջի այլոց. -Որտեղացի՞ ես -Ադրբեջանից։ Իսկ դու՞ -Ես էլ ՀՀ-ից եմ։ Անակնկալի

եկած լռում է, սակայն շարունակում է իր գործն անել ու դզզոցով մաքրում է ականջիս վերևի մազերը
Մեկ էլ հանկարծ. —Ձեր մոտ ընտրություններ են, չէ՞ -Հա, վաղը թռնում եմ Երևան -Ես էլ մի քանի ամիս առաջ Բաքվից եմ էկել աշխատելու։ Ռուսերեն խոսում ես, չէ՞։ -Հա, սակայն չեմ սիրում ռուսերեն խոսել Դզզիկը դրեց մի կողմ, ձեքին մկրատ վերցրեց և մազերս վարժ խրթխրթացնելով ասում է. -Տեսա՞ր Ղարաբաղում ինչ կատարվեց։ -Տեսա։ Ես այնտեղ էի

-Պատ երազմին մասնակցե՞լ ես -Հա, ես Կարմիր Շուկայի մոտ էի, իսկ դու մասնակցե՞լ ես
-Չէ … ես 2016 ապրիլ ամսին եմ մասնակցել։
Լռեց, սկսեց անհանգիստ շարժումներ անել, սակայն գլուխը կախ շարունակում է մկրատով խրթխրթացնել
Այնուամենայնիվ լռությունը խախտեցի. -Բան չկա, մյուս անգամ մենք կհաղթենք։ Հաշիվը՝ 1:1 է հիմա

Լռեց մի պահ, սակայ պատասխանեց՝ մինչ ածելիով պարանոցս էր մաքրում. -Չես ուզում, էլի

խաղաղույթուն լինի… -Արցախը ճանաչեք ՀՀ-ի մաս ու խաղաղություն կլինի։ Ածելին հեռացրեց պարանոցիցս և գործ անելը թողեց. -Արի չշարունակենք։ Դու քոնն ես պնդելու, ես՝ իմը։ Ես իմ գործը կվերջացնեմ, մազերդ լավ կկտրեմ և կբաժանվենք։ Ամեն մեկս՝ իր ճամփով։ Այդպես էլ արեցինք։ Էլ բան չխոսեցինք։ Մենակ թե գործն ավարտելուց հետո մի քանի անգամ հարցնում էր.

Նորմա՞լ եմ կտրել, չէ՞։ Հավանում ես չէ՞։ Հետո չասես՝ Ադրբեջանից էր ու դրա համար էլ լավ չկտրեց մազերս։ Գործը ավարտելուց հետո առաջ ընկավ, դուռը բացեց և հետս դուրս էկավ դուրս։ Ծխախոտ առաջարկեց՝ հրաժարվեցի։ Խնդրեց հինգ րոպե սպասել ու կրկին խաղաղությունից սկսեց խոսել։ Ես նույն բանը ասեցի։ Զրույցը նորից չստացվեց և ես դանդաղ քայլերով հեռացա։

Հեռանալիս մտածում էի՝ ինչ կլիներ եթե մկրատը հանկարծ ձեքից խլեի և մտցնեի մազերս կտրող թուրքի բուկը։ Ար յունը երևի շիթ-շիթ կչռչռար թուրքի կոկորդից գանգսթերական մոտիվներով այդ սենյակում և ես հավանաբար Երևանի թռիչքից կուշանայի… Ու հիմա մտածում եմ՝ «պատ երազմ թե խաղաղություն»-ը կեղծ երկընտրանք է։ Պատ երազմն էլ, խաղաղությունն էլ ինքնանպատակ չէն։Պատե րազմը ցանկալի խաղաղության հասնելու միջոց է։

Կա խաղաղություն իրենց պայմաններով ու կա խաղաղություն մեր պայմաններով։ Պատ երազմը մեր պայմաններով խաղաղության հասնելու միջոց է։ Այժմ ազերիները իրենց պայմաններով են ցանկանում խաղաղություն հաստատել։ Մեր հոգիները կխաղաղվեն մի օր։ Կխաղաղվեն, երբ նրանց պարտադրենք խաղաղ համակեցության մեր պայմանները…

 

(Visited 71 times, 1 visits today)