Էրդողանի համար Շուշի այցը կարող է ճակատագրական դառնալ, ինչպես նաև Ալիևի և Պուտինի համար, եթե ՀՀ-ն հրաժարվի դիտարկել Բաքվի և Մոսկվայի պատրաստած ԱՅՍ «փաստաթղթերը»… Քրիստինե Հալաջյան

Էրդողանի համար Շուշի այցը կարող է ճակատագրական դառնալ, ինչպես նաև Ալիևի և Պուտինի համար, եթե ՀՀ-ն հրաժարվի դիտարկել Բաքվի և Մոսկվայի պատրաստած ԱՅՍ «փաստաթղթերը»… Քրիստինե Հալաջյան

Քրիստինե Հալաջյանը գրում է. «Մենք օրակարգ ենք ուղարկել ՀՀ ՝ խաղաղության պայմանագիր: Թող ասի, որ չի ուզում: Թող ասի, որ հրաժարվում է: Պատ երազմը ավարտվե՞լ է։ ՀՀ, դու խաղաղությո՞ւն ես ուզում: Կարծես ուզում է: Այդ պարագայում ինչու՞ չպետք է կնքվի խաղաղության պայմանագիր:

Ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր, ու լուծվի սահմանների սահմանազատման հարցը: Մենք ստեղծել ենք նոր իրողություն, ու ոչ միայն ղարաբաղյան գոտում: Ձևավորելով նոր օրակարգ ՝ մի կողմ թողնվեց կարգավիճակի հարցը, ու Լեռնային Ղարաբաղ բառը այլևս չի օգտագործվում», ասել է

Ալիևը: Այս հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Մոսկվան ու Բաքուն Երևանին են հանձնել որոշ փաստաթղթեր. Իլհամ Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» նախագիծ, Վլադիմիր Պուտինը՝ քարտեզագրական տվյալներ: Այսինքն՝ Բաքուն ու Մոսկվան

որոշել են Հայաստանի սահմանները և հիմա մտադիր են դրանք պարտադրել Երևանին: Անգամ դա տելով Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններից ՝ Մոսկվան ու Բաքուն լիարժեք համաձայնության են եկել, այդ թվում ՝ ՀՀ-ին հարկադրելու մեթոդների վերաբերյալ:

Չնայած Իլհամ Ալիևի խրոխտ հայտարարություններին, թե վերջին ութ ամիսների իրադարձությունները զարգանում են ըստ իր օրակարգի, հստակ զգացվում են ոնց Ալիևի, այնպես էլ Պուտինի նյար դայնությունը: Էրդողանն, իր հերթին, ըստ ամենայնի գիտակցել է, որ Շուշի  այցը կարող է իր համար ճակատագրական դառնալ: Շուշին ճակատագրական կդառնա նաև Ալիևի ու Պուտինի համար, եթե ՀՀ-ն հրաժարվի դիտարկել Բաքվի ու Մոսկվայի պատրաստած «փաստաթղթերը»: Երեկ հայկական երկնքում խփված ԱԹՍ-ը դրա վկայությունն է: Տեսանյութը՝ ստորև.

(Visited 121 times, 1 visits today)