Էդմոնդ Մարուքյանը հանդիպել է Արցшխում Սրեժ Սարգսյանի հե՞տ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ’ ես և Մանե Թանդիլյանն այցելել ենք Արցախ։ Այցի նպատակն էր մինչև Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցшխի գործող իշխանություններին և մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի և մեր համագործակցության համար։

Մայիսի 10-ին և 11-ին հանդիպել ենք նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև Արցшխի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցшխի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Արցախի ԱԺ նախագահն էլ իր հերթին խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ բարձր գնահատեց այն և համոզմունք հայտնեց, որ Արցшխի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում:

ԱՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաև նրա տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ քննարկել ենք հոգեւոր անվտանգությանը, հայկական ինքնությանն ու ազգային-հոգեւոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։

Ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել ապագա համագործակցությանն առընչվող հարցեր

(Visited 100 times, 1 visits today)