Երկար եմ մտածել այս պոստը ոնց գրեմ։ Ուզում եմ դիմել հայ կանանց, այն կանանց, ովքեր մայր են , բայց թույլ են տալիս Արմինեի մասին գրել ամենաահավոր խոսքերը… Նարինե Բաղդասարյան


Նարինե Բաղդասարյանը գրում է. Երկար եմ մտածել այս պոստը ոնց գրեմ։ Գիտեք, Գուչչի մոդել Արմինե Հարությունյանն է։ Ուզում եմ դիմել հայ կանանց, այն կանանց, ովքեր մայր են , բայց իրենց թույլ են տալիս Արմինեի մասին գրել ամենաահավոր խոսքերը։

Անամոթ եւ տգետ եք դուք, եթե ձեզ չեն ասել, ես ասում եմ։ Ձեր չար լեզուները ձեզ պահեք, իսկ քթով շնչեք եւ մի մտեք ուրիշի կյանք եւ չարախոսեք։ Չի կարելի այդքան նախանձ ու չար լինել, եւ անդաստիարակ։ Ձեր սիլիկոն շուրթերին ու հետ ույքներին նայեք, ու ձեզ քննադատեք։ Ինչ ե՞ք
ուզում այս մարդուց։

Ամեն անձ իր քոմմենթով ներկայացնում է իր մակարդակը, ու կա մի զանգված, որոնց կյանքն այնքան լավ է դասավորվել, որ գրել գիտեն, դեռ ավելին, հեռախոս էլ ունեն։ Ամոթ է ի վերջո… դուք կին ե՞ք , թե ինչ եք…  Դուք ձեզ նայեք հայելու մեջ եւ գտեք ձեր ներսի դեւին… հենց գտնեք, կվախենաք ձեզանից եւ միգուցե կսկսեք փոխվել ։ Այ վախենալուն դուք եք, իսկ Արմինեն բնական է, ու հաջողակ։ Նախանձելու փոխարեն պիտի հպարտանաք, սակայն ավաղ… ոչ բոլոր երկոտանիներն են ՄԱՐԴ…

(Visited 183 times, 1 visits today)