Դոդի համար դոշ տվողներից քանի՞ մարդ կա, որ լավ է ապրում ․․․ Նարին Փայլակյանի կոշտ գրառումը

Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

դոդի համար դոշ տվողներից քանի՞ մարդ կա որ լավ է ապրում ։ Դոդը այնքանով է սրիկա, որ իր ամբողջ ”տարածքը ” ստրկացրել է ։ Չէ շղթայակապ ստրուկներ չեն , բայց կախյալ, իր ձեռքին նայող մարդիկ են։ Էս մարդիկ չեն հասկանում,կամ չեն ցանկանում հասկանալ, որ բարերար, ազնիվ մարդը իրեն աղքատներով չի շրջապատում, այլ քայլ է անում այդ աղքատությունը վերացնելու, և դա ողորմության պես օգնություն բաժանելը չէ ։

Ցանկանում ես մարդուն օգնել ոչ թե ձեթ ու բրինձ բաժանի, որ ուտի վերջացնի նորից ձեռիդ նայի , այլ պարտքով , պարտադիր պարտքով փող տուր ասա գնա քո համար գործ դիր, օգնի որ գործ ստեղծի, աշխատի արժանապատիվ ապրի, ու հենց գործը կլավանա պարտքը վերադարձնի։Բարերարը աշխատատեղեր է ստեղծում, որ մարդիկ աշխատեն ,արժանապատիվ ապրեն ։ Այ սա է բարեգործը, թուլափայ ողորմություն բաժանելը բարեգործություն չէ ։ Ծառուկյանի ստրուկներ դուք հենց դրան էլ արժանի եք… արժանի եք որ 5000-ով կամ մի պարկ շաքար ալյուրով ձեզ գնեն ու ստրակցնեն։

Կառավարությունից բողոքում եք դոդին սրբացնեւմ, քանի որ կառավարությունն ասում է քեզ էս էս էս շանսեր եմ ստեղծել գնա աշխատի տունդ պահի, դոդը ճիշտ հակառակը թուլափայ կռճոններ ա շպրտում ձեզ որ 2-3 օրից նորից սովածանաք վազեք իր դուռը։
Ծախվողին են գնում,արժանապատիվ մարդը ողորմության հաշվին չի ապրի … ձեր զավակներին էլ պորտաբույծ ստրուկ եք մեծացնում ։ Ձեզնից ի՞նչ պիտի սովորեն բացի մուրալուց։ Այնուամենայնիվ դոդի գովքը անողների մեջ մի ապահովված, կուշտ աչքով մարդ չտեսա … վախվորած, ենթարկյալ … Սովածության հոտը անգամ էկրանից է փչում։

(Visited 53 times, 1 visits today)