Դեռ սկզբում էլ լուրեր կային, որ պապին լավ խասյաթով չի եղել. Ստյոպա Սաֆարյան


Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյաը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հայտնի Արտուշ պապիկի մասին.
«Պապին ճիշտ բաներ չի խոսել, որովհետև ինչ էլ արել են մարդիկ, հաստատ ավելի լավն է, քան ուներ։ Ու եթե ասում է «բա չգիտեին, որ ընտանիք է ապրում», էդ ընտանիքը’ աղջիկը, հարսը, կարող էին լինոլիումները բարձրացնել, տակը մաքրել, ու նորից փռել։ Բայց ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որ էդ տարիքի մարդկանց մեծ մասի մոտ լիքը պրոբլեմ կա’ ծերունական մառազմ, և այլն, ու մեղմ ասած’ լիարժեք օբյեկտիվ ու անաչառ չեն լինում մարդիկ, իրենց կամքից անկախ։ Դեռ սկզբում էլ լուրեր կային, որ համ պապին լավ խասյաթով չի եղել, իր ընտանիքն էլ իր հետ հաշտ չի եղել։ Խիստ մի դատեք, շատ մի քննարկեք, մեղադրեք։ Ուղղակի լրատվամիջոցներն էլ թող հանգիստ թողնեն Արտուշ պապին։ Կյանքի մայրամուտ է, թողեք իր օրերն ապրի։
Նորահայտ աղջիկը կամ թոռնուհին էլ թող կամերայի առաջ կանգնելու փոխարեն իրենց հոր, պապի տունը մաքրեն։ Մենք բոլորս ենք մեր տների շինաղբը մաքրում, ու ոչ մեկի վրա մուննաթ չենք գալիս»։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Արտուշ պապիկը իր բողոքն է արտահայտել տան վերանորոգման վերաբերյալ:

(Visited 42 times, 1 visits today)