Գառնիկս 3 տարեկան էր, երբ էլի «տրիվոգ» էին տվել, ամուսնուս մոտ էր, ամուսինս տա նկիստի գլխարկը դրել ա գլխին, իրա հետ նստացրել տшնկն ու տարել մшրտի։ Դրանից հետո…

Ես ուզում եմ դառնալ զինվորական։ Ուզում եմ աշխատել չաստում որպես հրամանատար։ Ես սիրում եմ զինվորական կյանքը։ Ես ուզում եմ նմանվել հայրիկիս․․․» Դպրոցական տարիներին շարադրության մեջ երազանքների ցանկն էսպես էր սկսել Գառնիկ Մալխասյանը։ Գառնիկս ամեն ինչում շատ օրինակելի ա եղել՝ և՛ դպրոցում, և՛ ժամկետային զինծա ռայության մեջ, և՛ խաղաղապահ զորքերում։ Դպրոցում գերազանց ա սովորել, հետո ընդունվել ա տնտեսագիտական համալսարան։ Իր հայրը 23 տարվա զինվորական ա եղել, մենք անգամ ապրել

ենք զորամասում, էդտեղից առաջացավ սերը զինվորական գործի հանդեպ։ Ինքը հենց սկզբից ուզում էր ընդունվել Վազգեն Սարգսյան, ամուսինս չթողեց, ասեց՝ «զինվորականի հացը շատ դառն ա, մի՛ գնա», էդ պահին կարողացանք համոզել, բայց հետո՝ էլ չէ։ Կառավարման բաժինն ավարտեց, բայց, այնուամենայնիվ, ընտրեց զինվորական ճանապարհը եւ 2019 թվականից էլ ծառայում էր խաղաղապահ զորքերում։

Իմ ամուսնը առաջին պատերազմին ա մասնակցել։ Գառնիկը 10 ամսեկան էր, որ պատերազմն սկսվեց։ Էն ժամանակվա պատերազմը լրիվ ուրիշ էր, էս՝ լրիվ ուրիշ։ Մի անգամ երեք տարեկան էր, երբ էլի «տրիվոգ» էին տվել, ամուսնուս մոտ էր, ամուսինս տա նկիստի գլխարկը դրել ա գլխին, իրա հետ նստացրել տա նկն ու տարել մա րտի։ Դրանից ինքը շատ էր ոգևորվել ու ամեն տեղ ասում էր՝ «ես պապայիս հետ կռ վի եմ մասնակցել»։

Սեպտեմբերի 27-ից Գառնիկը սեպտեմբերի 28-ից արձակուրդի մեջ պիտի լիներ մի ամսով, բայց պատերազմն սկսվեց, ու 27-ի առավոտը իրան «տրիվոգայով» հետ կանչեցին աշխատանքի։ Մենք Կապանում էինք, որ իմացանք՝ պատերազմ ա։ Մինչև տուն հասանք, ինքն արդեն գնացել էր, էլ չտեսա Գառնիկիս։

Վերջին անգամ իր հետ խոսել եմ 29-ին։ Ասում էր՝ ամեն ինչ նորմալ ա, Վարդենիսում ենք, ու ես մինչև իր մ ահանալն էլ չիմացա, որ Քարվաճառում ա եղել։
Սեպտեմբերի 30-ին ցերեկն արդեն ինքը վիր ավոր ա եղել։ Ամուսինս ու մյուս տղաս 1 կմ են իրենից հեռու եղել, ուզեցել են միանան իրենց զորքին, ասել են՝ «սպասեք «պերեսմենկան» իջնի, մյուսի հետ կբարձրանաք», «պերեսմենկան» իջել ա, իսկ

Գառնիկս մեջը չի եղել։ Ուսից վիրա վորում ա ստացել, «ասկոլկան» էլ որ թոքերն ա ճղել, ներքին արնահ ոսություն ա սկսվել։ Էդ օրը զորքը բավականին զ ոհ ա տվել։ Վիր ավոր ա եղել, բայց չի իջել դիրքերից։ Մինչև վերջին շունչն էլ պայքարել ա։ Մեդալներից երկուսը Գառնիկս ստացել ա բանակում՝ լավ ծառայության, լավ կր ակայինի համար։ Հետո ստացել ա «Լավագույն մարտիկ» մեդալը։ Իսկ վերջին մեդալը՝ «Մա րտական ծառայության», ստացել ա հետմ ահու։

Մենք (ընտանիքը) Ամուսնացած էր, ունի հրաշալի կին։ Երևի Աստված տենց կամեցավ, որ իրենից հետո իր խելացի կինը լինի իմ կողքին։ Երկու երեխա ունի, երկրորդին չհասցրեց տեսնել, 4 ամսեկան հղի էր կինը, որ Գառնիկը մ ահացավ։ Բայց շատ էր ուրախացել, որ էլի տղա պիտի ունենա, ասում էր՝ «ախպորն ախպեր ա պետք»։ Գառնիկից հետո մենակ դատարկություն ա մնացել, մենակ իր երկու էրեխեքն են մեր կյանքը լցնում, իրենցով ենք ապրում։

(Visited 39 times, 1 visits today)