Բազմաթիվ մարդիկ ինձ ասում են՝ դուք էլ մի բան չէիք, բայց գոնե սրանցից լավն էիք, սրանք զուլում են. Արմեն Աշոտյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից  պարզ էր, որ այս իշխանությունը, որը եկավ ժողովրդավարական բարեփոխումների դրոշի ներքո, իրականում, երևի թե,  եվրոպական տարածքում այս պահին ամենաավտորիտար, անհանդուրժող և ամենակոռումպացված իշխանություններից մեկն է դառնում: Իրենց  համար ցանկացած առիթ ցույց տալու մկան, ցույց տալու ուժ, ճնշելու ընդիմախոսներին, իրենք օգտագործել են,հատկապես արտակարգ դրության պայմաններում։Նա նաև նշել է. «Արտակարգ դրությունը պահպանվել է առանց միջոցառումների. սա է պատճառը, որ վարչապետը երեք ամիս անց խոստովանել է, որ իրավիճակը ավելի լուրջ է»:
«Բազմաթիվ մարդիկ ինձ ասում են՝ դուք էլ մի բան չէիք, բայց գոնե սրանցից լավն էիք, սրանք զուլում են»:

(Visited 44 times, 1 visits today)