ԱՐՏԱԿԱՐԳ. Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում Ադրբեջանի քաղաքացի է հայտնվել։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը։

«Նա 26 տարեկան է, մայրն ուկրաինացի, հայրը’ ադրբեջանցի։ Ռուսերեն էլ է խոսում, ադրբեջաներեն էլ։ Մայրը թողել, փախել, գնացել է իր երկիր, հայրը երեխային հանձնել է մանկատուն, հետո հայրը մահացել է։ Մանկատանը 16 տարի ապրելուց հետո նրան ասել են’ գնա, գլուխդ պահիր։ Գնացել է, այստեղ–այնտեղ չոբանություն է արել, ապրել է։ Հետո երեկ, ժամը յոթին իր ֆերմերի հետ վիճել է, ժամը 11-ին նա քնել է, սա էլ պոստի տակով շրջանցել, եկել է մինչև Ճամբարակ, այնտեղից լույսերը երևացել են, ճանապարհով եկել, հասել է Արեգունի։ Անունը չգիտեմ, բայց ազգանունը Ալիև է»,– ասաց դպրոցի տնօրենը։ Վարդանյանի խոսքով’ այս պահին ԱԱԾ աշխատակիցները զրուցում են նրա հետ։

(Visited 70 times, 1 visits today)