«Արդյո՞ք Քադիրովի ֆան ակումբի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դեր է իրականացրել». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, թե ցանկանում է «օդում մի հարց կախել». «Փետրվարին հանդիպում են հայտնի բլոգեր, համապատասխան անձի փեսան ու Արթուր Վանեցյանը։ Դրանից հետո, երբ մեր գործողությունների արդյունքում պետք է ուսումնասիրվեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», որի տնօրենն էր Միքայել Մինասյանի հայրը, այդ ժամանակ ինձ, ՊՎԾ-ին վերաբերող գործ է հարուցվում: Արդյո՞ք Ռամզան Քադիրովի ֆան ակումի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դերակատարություն է իրականացրել, թե՞ նաև իմ վերաբերյալ գործ կարելու զրույցներ են եղել հանդիպման ժամանակ»,- հայտնեց Դավիթ Սանասարյանը:

(Visited 47 times, 1 visits today)