Արայիկ Հարությունյանի պատասխանը այն հարցին, թե արդյո՞ք սեպտեմբերին դասերը վերսկսելու են


Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Այսօր Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում:
Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:
Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»:

(Visited 62 times, 1 visits today)