Ասկերանի շրջանի բնակիչներից մեկը, տեղանքում մոլորվելով, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել է

Lurer.com | Ասկերանի մի բնակիչ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել էԱյգեստանի բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ  գտնվող հատվածԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: «Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասվում է Արցախի ՄԻՊ–ի գրառման մեջ:

Lurer.com | Ասկերանի մի բնակիչ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել է

(Visited 20 times, 1 visits today)