Այ սրիկաներ, այ տականքներ, դուք էդ ի՞նչ եք անում…Հովհաննես Ազոյանի կոշտ անդրադարձը՝ ընդդիմադիրների ներկայացմանը

Հայտնի և սիրված Դերասան Հովհաննե Ազոյանն անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ընդդիմադիրների հանրահավաքի կողմից ներկայացմանը՝ իր ֆեյսբուքյան էջում հտապարակել է տեսանյութ, որտեղ ասվում է հետևյալը.

«Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ ես տեսա ինտերնետով Բաղրամյան պողոտայում էժանագին, բռնություն քարոզող, ատելություն,

ուղղակի ես խոսքեր չեմ գտնում, որ մեկնաբանեմ այդ արարքը։ Կներեք, էմոցիաներիս համար։ Գիտեք ինչ, ամեն անգամ Ես ու ինձ նման շատ մարդիկ մի կերպ ժպիտ ենք մեր ներսից քերում, որ նվիրենք դիմացի անծանոթին, որ ժպիտով լցվի նրա հոգին ու ժպիտ վարակի մյուսներին։ Մեր ներսում չեղած ժպիտը քերում հանում տալիս ենք անծանոթին, որ սեր քարոզենք։ Այ սրիկաներ, այ տականքներ, դուք էդ ի՞նչ եք անում։ Չունեք ներում դուք, լկտիներ»։

(Visited 32 times, 1 visits today)