Ահա՛ նա, Ազգային Հերոս՝ կապիտան Ռուբեն Սանամյանը

Ն. Փաշինյանը տեղեկացրել էր, որ որոշել է Ռ. Սանամյանին հայրենիքի բարձրագույն պարգևին արժանացնել: Այս առիթով լրագրող Գայանե Պողոսյանը զրույց է ունեցել կապիտանի հետ:

Կապիտանը պատմել է, որ իր մարտական պիստ կարևոր մի հանձնարարություն է կատարել, որի արդյունքում իրենց ջոկատը ոչ մի զոհ կամ վիրավոր չի տվել, ինչի համար էլ պարգևի է արժանացել:

Նա շատ տպավորված է եղել վարչապետի հետ ունեցած երեկվա հանդիպումով: Տեղեկանալով իր պարգևի մասին՝ Ռ. Սանամյանը շատ խոր զգացողություններ է ունեցել:

Կապիտանը համեստորեն նշել է, որ այս պարգևն իրեն ոչ այնքան ուրախություն, որքան պատասխանատվության և պարտավորվածության զգացում է ներշնչել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այսուհետ իրենց պահանջներն ու սպասելիքները ավելի շատ են լինելու:

Կապիտանն իր գործունեությունը համեստորեն համարում է սովորական զինվորական առաջադրանքների շղթա, որոնցից էլ իր ողջ կյանքն է կազմված:

(Visited 106 times, 1 visits today)