Ականատեսները ոստիկանների կողմից տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառելով ձերբակալում մի քաղաքացու: Ավելի ուշ համացանցում հայտնվեցին ականատեսների գրառումներ, որից պարզ է դառնում, որ տեսանյութը ամբողջովին չի արտացոլում կատարված դեպքերը և տղամարդը իրականում կոպիտ պահվածք է դրսևորել, գոռացել և հայհոյել է կին ոստիկանին:

Տղամարդու կոպիտ վարքի մասին է վկայել նաև մյուս օգտատերը:

Ստյոպա Սաֆարյանը, ում ֆեյսբուքյան էջից վերցված են ականատեսների կողմից կատարված հրապարակումները,անդրադարձել է նաև այն քաղաքացուն, ով տեսանկարահանել է կատարվածը.

՛՛Մանուել Մանուկյանը մեր ընկեր Գագիկ Շամշյանից բեթար «պատահական» անցորդ դարձավ՝ տեսախցիկով զինված, ճիշտ տեղերում հայտնվող․․․ Ուղղակի այս անգամ էլ հակառակ արդյունքն արձանագրվեց․․․
Հա, ի դեպ, դեռ գրող չի՞ եղել, որ նա էլ գործ տվող է, ո՜նց կարելի է օտար մարդկանց՝ փողոցում զբոսնող «պատահական դուխով քաղաքացուն» ու զբոսնող ոստիկաններին տեսանկարահանել փողոցում, ու նկարածը ցանցում տեղադրել, բա որ տեսախցիկը վերցնեին ու․․․․․ Իսկ ուր մնաց անձնական կյանքի «անձեռնամխելիության» իրավունքը․․․
сам себе режисер՛՛:

(Visited 69 times, 1 visits today)