Ադրբեջանցի ընտանիքի անդամները պայթել են ականի վրա․ նրանց օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է

Ադրբեջանի կողմից գրավված Աղդամ այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորներին օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է ականի վրա։ «Ամենուր ականներ են, ոտքդ ուր դնում ես՝ ականներ են։ Ցանկանում էինք օգնել վիրավորներին, սակայն մենք էլ ենք պայթել ականի վրա»,- Trend-ի հետ զրույցում պատմել է ականի պայթյունից վիրավորված Բահրուզա Աբդուլովը։Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է  զոհվել - Լուրեր Հայաստանից

Նա նաև դիմել է մյուս ադրբեջանցիներին՝ հորդորելով զերծ մնալ Արցախի գրավյալ տարածքներ այցելելուց։ Նշենք, որ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով արդեն տասնյակ ադրբեջանցիներ են զոհվել՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

սկզբնաղբյուր

(Visited 115 times, 1 visits today)