Իսկ կառավարությունը չի ուզու՞մ կոչումազրկել ժամանակին երկիրը ու ժողովրդին թալանողներին.Տարոն Չախոյան

Հայտնի բլոգեր  Տարոն Չախոյանը գրել է.Կառավարությունը չի ուզու՞մ կոչումազրկել ժամանակին երկրի ու ժողովրդի թալանով զբաղված, իսկ այսօր արդարաադատությունից փախնող ու դատարանի առաջ պատասխան տալուց խուսափող այսպես կոչված «ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ»։Վերցնենք որպես օրինակ «Բանանի Միհրանին»։
Միհրան Պողոսյանին ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։Դեռևս պաշտոնաարման տարիներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները։

Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019 թվականի ապրիլի 21-ին հայտնի է դարձել, որ հայկական կողմի հարցման հիման վրա Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։Հիմա ինչ է ստացվում, ժամանակին երկրի ու ժողովրդի թալանով զբաղված իսկ այսօր երկրից փախած, դատարանի առաջ պատասխան տալուց խուսափողը դեռևս կրում է գեներալի ուսադիրները:

Օրինակներ էլի կան, Միհրանը ոչ առաջինն է, ոչ էլ առավել ևս վերջինը:
Մտածեք այս մասին պարոնայք

(Visited 56 times, 1 visits today)